Գագիկ Գինոսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին»

Գագիկ Գինոսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալին»

PanARMENIAN.Net - Մայիսի 20-ին «Կարին» ավանդական երգի -պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհել է ՀՀ մշակույթի նախարարության «Ոսկե մեդալ» ազգային պարարվեստի զարգացման և տարածման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց խմբի անդամներից մեկը, մշակույթի նախարարն ընդունել է խմբի բոլոր 27 անդամներին և անձամբ հանձնել պատվոգրեր:

Այս տարի Հայաստանն առաջին անգամ ներկայացել է Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնին, որտեղ Հայաստանը ներկայացրել է «Կարին» ավանդական երգի -պարի խումբը: Խումբն արժանացել է առաջին մրցանակի «լավագույն պար» անվանակարգում, իսկ «լավագույն երաժշտություն» անվանակարգում գրավել երրորդ տեղը: Այս տարի Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը տեղի է ունեցել ապրիլի 26-30-ն Իսպանիայի Պալմա դե Մալյորկա քաղաքում: Աշխարհի ժողովուրդների պարային փառատոնը մեծ պատմություն ունի: Փառատոնն առաջին անգամ անց է կացվել Գերմանիայի Մյունխեն քաղաքում 1985 թվականին, որին մասնակցել են 67 երկրների ներկայացուցիչներ: 1987 թվականից փառատոնն անց է կացվում Իսպանիայի Պալմա դե Մալյորկայում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---