ԱԺ-ում բացվել է նկարիչ Հարություն Հարությունյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մայիսի 23-ին Ազգային ժողովի Կանաչ սրահում բացվեց գեղանկարիչ Հարություն Հարությունյանի` Արթինի գեղանկարչական գործերի ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ:

Գեղանկարիչ Հարությունյանը ծնվել է Երեւանում, ավարտել է Երեւանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Անդամակցել է ՍՍՀՄ նկարիչների միությանը:

Հարություն Հարությունյանի գեղանկարչական գործերը ցուցադրվել են մի շարք անհատական եւ խմբակային ցուցահանդեսներում եւ ցուցասրահներում, բազմաթիվ աշխատանքներ պահվում են մասնավոր հավաքածուներում:

Հարություն Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` խորհրդարանում իր աշխատանքները ցուցադրելու պատվին արժանանալու համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---