Քանի՞ թատերական փառատոն է պետք Հայաստանին. մասնագիտական կարծիքները տարաբնույթ են

Քանի՞ թատերական փառատոն է պետք Հայաստանին. մասնագիտական կարծիքները տարաբնույթ են

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին երկու թատերագետներ Լևոն Մութաֆյանի ու Նվարդ Ասատրյանի միջև տեղի ունեցավ բանավեճ, որի շրջանակներում քննարկվում էր Հայաստանում թատերական փառատոնների քանակը և որակը: Թատերագետ Լևոն Մութաֆյանը գտնում է, որ թատերական փառատոնը հնարավորություն է տալիս զանզան կապեր ստեղծել, մերձենալ, ստուգատես անց կացնել, ներքին խնդիրները բացահայտել: «Այս թատերական գործընթացները մեր երկրում դրական լիցք են հաղորդում և ձևավորում են թատերական մթնոլորտ, ինչպես նաև ապացուցում, որ թատերական մթնոլորտը մեր երկրում չի մեռնում»,-ասաց Մութաֆյանը: Ի հակադրություն դրան, թատերագետ Նվարդ Ասատրյանը նշում է, որ թատերական փառատոնները պետական աջակցություն են ստանում, սակայն մասնագիտական որակ չկա, քանի որ դրանք դուրս են մնում ՀՀ մշակույթի նախարարության վերահսկումից: «Թատերական փառատոններին մասնակցելու համար բեմադրիչները շուտափույթ կերպով մի բան են բեմադրում, և որակի մասին նույնիսկ խոսք չի գնում»,- ասաց Ասատրյանը: Մութաֆյանը դա նորմալ է համարում, հայտարարելով, որ փառատոնը միշտ էլ իրարանցում է առաջացնում, մարդիկ փորձում են ինչ-որ կերպ ներկայանալ փառատոնին:

Երկու թատերագետների միջև տարաձայնություններ առաջացան նաև փառատոնների կազմակերպման հարցում պետական ռազմավարության վերաբերյալ: Ասատրյանը գտնում է, որ նման փոքր պետական բյուջեյի շրջանակներում կարիք չկա բազմաթիվ փառատոններ կազմակերպել, իսկ Մութաֆյանը գտնում է, որ պետության վարած քաղաքականությունը ճիշտ է: «Մենք գաղափարախոսության հարցում դեռ թերանում ենք: Փառատոնում ի հայտ են գալիս թատերական ինստիուտի թերացումները»,-ասել է Մութաֆյանը:

Նվարդ Ասատրյանն էլ իր հերթին նշեց, որ չնայած «Թատրոն-ԻՔՍ»-ում ձևավորվել է բանավեճի ավանդույթ, սակայն այն չի հետաքրքրում լայն շրջանակներին, երիտասարդները համեմատելու քիչ բան ունեն, քանի որ ասելիք և գիտելիք չունեն: «Գյումրու «Վերածնունդ» երաժշտական փառատոնը շատ ավելի բարձր մակարդակ ունի, քան մայրաքաղաքային փառատոնները»,-ասել է նա:

3  30.05.11 - Թաթերագետներ Լևոն Մութաֆյանի և Նվարդ Ասատրյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---