Լևոն Մութաֆյանն առաջնային է համարում արվեստի գործիչների ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ ծագումը

Լևոն Մութաֆյանն առաջնային է համարում արվեստի գործիչների ոչ թե պրոֆեսիոնալիզմը, այլ ծագումը

PanARMENIAN.Net - Մայիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ թատերագետ Լևոն Մութաֆյանը հանդես եկավ մի հայտարարությամբ, որտեղ մայիսի 28-ին Ազատության հրապարակում կայացած «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգը որակեց որպես «խայտառակ և գավառային»: Ըստ նրա, «Գոհարը» զուր է համարվում ազգային հպարտություն և ձեռքբերում, իսկ ղարաբաղյան ծագումով մեկը (Արթուր Գրիգորյան), ով «փչացնում է շոու-դաշտը, արժանանում է ժողովրդական արտիստի կոչման»:

Ծննդավայրով և ծագումով չեն որոշվում մարդու կամ որևէ խմբի որակական հատկանիշները: «Գոհար» համույթը, հիմնադրվելով աղետի գոտում և բազում դժվարություններ տեսնելով, տքնաջան աշխատանք է կատարել, որպեսզի նման որակի հասնի: Այն բազմաթիվ անգամ ներկայացրել է Հայաստանը միջազգային փառատոներում և արտերկրի փորձագետները բարձր են գնահատել համույթի գործունեությունը: Նվագախումբը հովանավորություն է ստանում սփյուռքի կողմից:

Մինչդեռ հայկական ոչ մի թատրոն վերջին 20 տարիներին բացի սփյուռքահայ շրջանակներից, մեծ հաջողության չի հասել, այդ թվում և Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը: Համաձայն ենք, որ Հայաստանում թատրոնը քիչ է ֆինանսավորվում, սակայն Մութաֆյանը պետք է հասկանա, որ մշակույթը միայն թատրոնով չի սահմանափակվում:

Ինչ վերաբերում է Արթուր Գրիգորյանին, ապա այստեղ հարցը ավելի բարդ է: Նրա հիմնած Երգի պետական թատրոնը միշտ չէ, որ փայլել է իր որակով, սակայն այստեղ ևս պետք է նշել, որ հայ էստրադայի այն երգիչները, ովքեր միջազգային երգի մրցույթներից հաղթանակով են վերադարձել, հիմնականում հենց այդ թատրոնի սաներն են: Հետևաբար նման արտահայտություններ անելուց առաջ Լևոն Մութաֆյանը պետք է հիշի, որ նա ինքը ծնունդով գավառից է և նրա մասնագիտական հատկանիշները նույնպես կարելի է կասկածի տակ դնել՝ առաջնորդվելով իր իսկ սկզբունքներով:

Սոնա Խաչատրյան / PanARMENIAN News
3  30.05.11 - Թաթերագետներ Լևոն Մութաֆյանի և Նվարդ Ասատրյանի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---