Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում երեխաների համար բացվեց ստեղծագործական ծրագիր

PanARMENIAN.Net - Հունիսի 1-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնի Քանդակների այգում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի աջակցությամբ երեխաների համար բացվեց ստեղծագործական մեծ ծրագիր` նկարչություն, խեցեգործություն, բատիկ: Երեխաներին ստեղծագործելու համար տրամադրվել էին բոլոր համապատասխան նյութերը: Բացի դրանից, կազմակերպվել էր նաև համերգ, որի շրջանակում ելույթ են ունեցել հայ պատանի երգիչները: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց արվեստի կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Սիմոնյանը, իրենց բոլոր պայմանները ստեղծված են երեխաների ստեղծագործելու համար: Բոլոր աշխատանքները երեխաները կվերցնեն իրենց հետ:

«ԱրմենՏել» ընկերությունը հանդիսանում է մանուկների և պատանիների համար Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կողմից կազմակերպվող ստեղծագործական ծրագրերի կորպորատիվ գործընկեր և հովանավոր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---