Բրազիլացի և բրիտանացի ռեժիսորները «Ոսկե ծիրանում» կներկայացնեն աղբանոցի գեղագիտությունը

Բրազիլացի և բրիտանացի ռեժիսորները «Ոսկե ծիրանում» կներկայացնեն աղբանոցի գեղագիտությունը

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում ներկայացված է Մեծ Բրիտանիայի և Բրազիլիայի համատեղ «Աղբանոց» լիամետրաժ ֆիլմը: Ռեժիսորներն են Լուսի Ուոքերը, Ժուան Ժարդիմը և Քարեն Հարլին: «Աղբանոց» ֆիլմը պատմում է աղբանոցում ապրող մարդկանց մասին: Այն վեր է հանում արվեստի վերափոխիչ ուժը: Ռեժիսոր Քարեն Հարլին հանդիպելով լրագրողների հետ, պատմեց ֆիլմի մասին:

«Մենք հանդիպեցինք այն մարդկանց, ովքեր իրենց օրվա հացը հոգում են աղբանոցում: Մենք ընտրեցինք դերասաններին, նկարեցինք, հետո գնացինք ստուդիա: Ես կարծես ձևավորեցի իմ ստուդիան աղբով: Ֆիլմի գերագույն հարցն է, կարո՞ղ է արվեստը փոխել մարդկանց», - ասաց Հարլին: Ռեժիսորի խոսքով, այս ամենից հետո, աղբահավաքների ինքնագնահատականը բարձրացավ:

Ժանամակակից արվեստի պահանջարկ վայելող ներկայացուցիչ Վիկ Մունիսը դիտողին հուզական ճամփորդության է տանում Ռիո դե Ժանեյրոյի արվարձանում գտնվող աշխարհի ամենամեծ աղբանոցից մեկի` Ժարդիմ Գրամաշոյից դեպի համաշխարհային արվեստի երկնակամարի բարձունքներ:

«Ֆիլմի նպատակն է ցույց տալ այն մարդկանց, ում չես ուզում ճանաչել, իմանալ թե ով է: Հասարակությունը ցանկանում է ծածկել այդ փաստը: Հանդիպելով նրանց, կարող ես տեսնել թե ինչպիսի ուժեղ մարդիկ կան նրանց մեջ: Նրանք հասարակության մի մասն են», - ասաց նա: Ռեժիսորը նշեց, որ ֆիլմից հետո ուժեղացավ աղբահավաքների հանդեպ ուշադրությունը ուժեղացավ, և անհամեմատ մեծացավ Բրազիլիայի աղբահավաքների ասոցիացիան, որն ունի մոտ 200 անդամ: «Ես ուզում եմ, որ մարդիկ աղբահավաքությանը նայեն որպես մասնագիտություն», - հավելեց Հարլին:

Ֆիլմը նկարահանվել է երկու տարիների ընթացքում և պատրաստ էր 2010 թ-ին: Ֆիլմը շուրջ 30 պարգևի է արժանացել, մասնավորապես, Բրազիլական կինոակադեմիայի մրցանակի: «Աղբանոցը» Հարլիի առաջին լիամետրաժ ֆիլմն է, մինչ այդ նկարահանել է կարճամետրաժ ֆիմեր և եղել է վավերագրական և գեղարվեստական ֆիլմերի մոնտաժող:

9  11.07.11 - Երևանում բացվեց «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնը
5  10.07.11 - “Ոսկե ծիրան” փառատոնի պաշտոնական բացումն ավանդաբար սկսվեց ծիրանի օրհնությունից
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---