ԱՊՀ երկրների կինոռեժիսորները ինչ-որ առումով նոստալգիա են ապրում ԽՍՀՄ-ի նկատմամբ

ԱՊՀ երկրների կինոռեժիսորները ինչ-որ առումով նոստալգիա են ապրում ԽՍՀՄ-ի նկատմամբ

PanARMENIAN.Net - Այս տարի «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կիինոփառատոնի շրջանակներում ներկայացված է «ԱՊՀ երկրների կինոն» արտամրցութային ծրագիրը:

Ծրագիրը բացվելու է Ղրղզստանի ներկայացուցիչ Ակտան Արիմ Կուբաթի «Լույսի գողը» ֆիլմով: Ռեժիսորի խոսքով իրենց երկրում ռեժիսորները հույս չեն դնում պետության վրա, և սեփական միջոցներով են ֆիլմ նկարում: Դա, ըստ նրա, բերում է ֆիլմի դեմոկրատացմանը:

Նապոլեոն Հելմիսի «Հարսանիք Բեսարաբիայում» ֆիմը իր երկրում` Մոլդովայում ռեկորդային քանակով դիտող է ունեցե;: Այն ամբողջովին նկարահանվել է Մոլդովայում: «Մենք չենք կարող ժխտել, որ ԽՍՀՄ-ից հետո մեզ մոտ նստվածք է մնացել, և ընդհանուր արժեհամակարգ և մշակույթ, և ճիշտ էր նման ծրագրի ստեղծումը», - լրագրողներին ասաց մոլդովացի ռեժիսորը: Նա գտնում է, որ անհրաժեշտ են դիստրիբուցիոն ծրագրեր, որպեսզի շարժ լինի այս երկրների միջև, և անհրաժեշտ է աշխատել առանց պետական պատվերի:

Սաբիր Նազարմուհամեդովը Ուզբեկստանից նշում է, որ ԽՍՀՄ-ից հետո երկրները շատ կտրվեցին իրարից և պարզապես հյուրընկալում ենք մեկս մյուսիս կինոփառատոներում և միայն խոսում ենք փոխանակման և համագործակցության մասին: Ուզբեկստանը այժմ թողարկում է տարեկան 70 ֆիլմ, որից միայն 10-ն են պետական պատվերով: Սաֆար Խակդոդովը Տաջիկստանից նշեց, որ իրենց երկրում ֆիմեր նկարահանվում են, բայց քիչ: Իրենց երկրում այսօր մեծ պահանջարկ են վայելում թուրքական հեռուստասերիալներն ու ֆիլմերը:

Ծրագրում ներկայացված են Հայաաստանից Արտակ Իգիթյանի և Վահան Ստեփանյանի «Վանա ծովուն արշալույսը», Ռուսաստանից Ալեքսանդր Կոտտի «Բրեստի ամրոցը», Ալեքսեյ Ուչիտելի «Եզերք» և Պավել Կոստոմարովի և Ալեքսանդր Ռոստարգուևի “Ես քեզ սիրում եմ”, Ղազախստանից Ֆահրատ Շարիպովի «Ասք վարդագույն նապաստակի մասին» և Երմեկ Թուրսունովի «Հարսը», Ուկրաինայից Ռոման Բալայանի «Դրախտի թռչուններ», Տաջիկստանից Նոսիր Սայիդովի «Իսկական կեսօր», Ղրղզստանից Ակտամ Արիմ Կուբաթի «Լույսի գողը», Ուզբեկստանից Սաբիր Նազարմուհամեդովի «Լքված մանկության գետափին» և Մոլդովայից Նապոլեոն Հելմիսի «Հարսանիք Բեսարաբիայում» ֆիմերը:

Ծրագրին աջակցում է ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության հիմնադրամը:

5  12.07.11 - "Ոսկե ծիրան" փառատոնի շրջանակներում կայացավ «ԱՊՀ երկրների կինոն. անկախության 20 տարի» մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---