53  "Ոսկե Ծիրան" 8-րդ միջազգային կինոփառատոն

«Ոսկե ծիրան». Ռումինացի ռեժիսորի առեղծվածային ֆիլմը ցուցադրվեց Երևանում

«Ոսկե ծիրան». Ռումինացի ռեժիսորի առեղծվածային ֆիլմը ցուցադրվեց Երևանում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում ցուցադրվեց ռումինացի ռեժիսոր Կոռնել Գեորգիտայի «Եվրոպոլիս» կինոնկարը:Ֆիմը տարօրինակ պատմություն է ունեցել: Ֆիլմի պրեմիերայից հետո կինոդահլիճում մեկը սրտի կաթված է ստացել և մահացել: «Ես այդ օրը հումորի համար դագաղ էի բերել կինոթատրոն , երկրպագուներս` ծաղիկներ. դրանք պետք եղան այդ օրը (կատակում է): Ես երևանյան ցուցադրությունից առաջ այս պատմության մասին լռեցի, որ ոչ ոք չվախենա», լրագրողնրին ասաց ռեժիսորը:

«Ես արել եմ նույնը ինչը Փարաջանովը Սայաթ Նովա ֆիլմում`բանահյուսությունը ֆիլմի մեջ եմ տեղադրել», հավելեց նա:

Ֆիլմը սկսվում է հին փոստային բացիկներով, ում տերերը արդեն կենդանի չեն: Ռեժիսորի խոսքով բացիկները ֆիլմում ընթերցելիս նա փորձում է փոխանցել նրանց հոգիները: «Հետաքրքիր է, որ երեկ Երևանում իմ հյուրանոցի դռան մոտ ինչ-որ մեկը երկտող էր թողել, որտեղ գրված էր, որ մայրս այստեղ է և ուզում է ինձ տեսնել: Իմ մայրը համարյա 30 տարի է, ինչ կենդանի չէ, բայց նրա ուրվականը կարծես ինձ միշտ հետևել է: Հասկանում եմ, որ երկտողը կատակ էր, բայց շատ խորհրդանշական էր այս դեպքում», ասաց Գեորգիտան:

Ֆիլմի սյուժեի համաձայն, Նայեն ապրում է Արևելյան Ռումինիայի մի փոքրիկ գյուղում: Ֆրանսիայից հեռագիր էգալիս, որ երկար ժամանակ կորած նրա Լուկա քեռին մահացել է. Նայեին և նրա մորը խնդրում են մեկնել Ֆրանսիա` հարցեր կարգավորելու: Հանգուցյալի վերջինցանկություններից մեկը Սուլինայում` իր հայրենի ռումինական քաղաքի գերեզմանումթաղվելն է, քաղաք, որը գտնվում է Սև ծովի ափին` աշխարհամասի մյուս ծայրին:

Կոռնել Գեորգիտան Ռումինիայի և Ֆրանսիայի քաղաքացիություն ունի: 1976-ին սկսել էնկարահանել իր առաջին սիրողական ֆիլմերը: 1977-1983 թթ. ճարտարագիտություն էուսանել Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարանում, լուսանկարիչ աշխատելԲուխարեստի մի շարք հանդեսներում ու թերթերում: 1985-1989 թթ. ճարտարագետ է եղելԲուխարեստի կինոկենտրոնում, որպես պրոդյուսեր և ռեժիսոր` 8 խաղարկային ուվավերագրական ֆիլմեր թողարկել: 1990-ին գաղթել է Ֆրանսիա, որտեղ և բնակվում է: 1991-ից դասավանդում է Թուլուզի համալսարանի բարձրագույն լսատեսողականդպրոցում: 2001-ից դասավանդում է ETPA-ում (Լսատեսողական արվեստների մասնավորդպրոց):

3  14.07.11 - «Ոսկե ծիրան». Ռումինացի ռեժիսոր Կոռնել Գեորգիտայի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---