Արցախում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» թատերական փառատոնը

Արցախում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո»  թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Հուլիսի 18-22-ը Արցախում կանցկացվի մոնոներկայացումների «Արմմոնո» թատերական փառատոնը, նվիրված Արցախի անկախության հռչակման 20-ամյակին։ Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտնեց փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը։

Փառատոնը նախաձեռնել է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Փառատոնին աջակցում են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունները և Արցախի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։

Հինգ օրերի ընթացքում Արցախի տարբեր քաղաքներում հայ դերասանները հանդես կգան 18 ներկայացումներով՝ «Մատյան ողբերգության» (Սամվել Բաղինյան), «Ձեզ եմ դիմում...» (Ռուբեն Հակոբյան), «Ծառերը» (Գրետա Մեջլումյան) և այլն։

Մոնոներկայացումներից ստացված ողջ հասույթը կտրամադրվի Ստեփանակերտի Վ.Փափազյանի անվան թատրոնի վերանորոգման աշխատանքներին։

Մարիաննա Մխիթարյանը նշեց, որ այս փառատոնը նպատակ ունի իր լուման ներդնել Արցախում։ Ըստ նրա, ներկայացումների տոմսերի գինը լինելու է սիմվոլիկ, իսկ ստացված եկամուտը համեստ կլինի։

«Արմմոնո» մոնոներկայացումների 9-րդ միջազգային փառատոնն այս տարի կայացավ Երևանում: Փառատոնը բաղկացած է երկու փուլից։ Առաջինն անցկացվում է Երևանում, մյուսը՝ որևէ մարզում։

3  15.07.11 - Մամուլի ասուլիս, նվիրված «ԱՐՄՄՈՆՈ» միջազգային թատերական փառատոնի արցախյան փուլի մեկնարկին
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---