Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանում 15 հուլիսի 2011 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 15-18 հայտնի երաժիշտ Արտո Թունջբոյաջյանն ու Armenian Navy Band-ը համերգներով հանդես կգան Երևանի Mezzo ջազ ակումբում: Ինչպես ասուլիսում հայտարարել է Արտո Թունջբոյաջյանը, համերգային ծրագիրը դեռ կազմված չէ, քանի որ Armenian Navy Band-ը միշտ որոշում է, թե ինչ ծրագրով է հանդես գալու համերգից կես ժամ առաջ: Խոսելով հետագա ծրագրերի մասին՝ Թունջբոյաջյանն ասել է, որ հուլիսի 19-ին կմեկնի Լոս Անջելես, որտեղ հանդես կգա համերգով, որից հետո մտադիր է խտասկավառակ ձայնագրել Հոլանդիայում: Անդրադառնալով հայ երաժիշտների հետ հնարավոր համագործակցությանը՝ Թունջբոյաջյանն ասել է, որ Հայաստան է գալիս 1988 թվականից, սակայն դեռևս ոչ ոք նրան նման առաջարկ չի արել: «Իմ արվեստը բաց է բոլորի համար»,-ասել է նա: Թունջբոյաջյանը երկար ժամանակ բացակայում էր քաղաքից, քանի որ զբաղված էր իր Human element խմբի խտասկավառակի ձայնագրությամբ: Այդ խմբի կազմում են առաջին աստիճանի աստղեր Լարրի Նովակը, Սքոթ Քինգսին ու Մեթյու Հարրիսոնը: Խմբի առաջին խտասկավառակը թողարկվել է ընթացիկ տարվա մայիսի 17-ին: Հարկ է նշել, որ խտասկավառակը մեծ հետաքրքրություն է առաջացրել ջազի սիրահարների շրջանում: Ինքը Թունջբոյաջյանն ասել է, որ խտասկավառակը բավականին բարդ էր ձայանգրելը, քանի որ խումբը փորձում էր նոր հնչյուններ ու մեղեդիներ ևս ձայնագրել, օրինակ, քամու ձայնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |