«Պարգևը» Արգենտինայի նախկին բռնապետական ռեժիմի մասին պատմող երկրորդ ֆիլմն է «Ոսկե ծիրան»-ում

«Պարգևը» Արգենտինայի նախկին բռնապետական ռեժիմի մասին պատմող երկրորդ ֆիլմն է «Ոսկե ծիրան»-ում

PanARMENIAN.Net - Արգենտինայում ծնված և Մեքսիկայում ապրող Պաուլա Մարկովիչի «Մրցանակը» «Պարգևը» ֆիլմը «Ոսկե ծիրան» 8-րդ միջազգային կինոփառատոնում ներկայացված երկրորդ ֆիլմն է, որը պատմում է Արգենտինայում եղած բռնապետական ռեժիմի մասին:

«Այն երկրները, ովքեր ունեն ցավ ու վիշտ,իմ ֆիլմը լավ կհասկանան: Ֆիլմը նկարելը շատ կարևոր գործ էր, որովհետև այն ունի ինքնակենսագրական բնույթ: Ինձ համար կարևոր էր նորից պատմել այդ պատմությունը, ոչ միայն որպես ռեժիսոր, այլև որպես մարդ: Ֆիլմը պատմում է, թե ինպես է մարդկայինը կոտրվում խիստ հասարակարգի մեջ: Նախագծին հավատացել են առաջինը Մեքսիկայում, և ֆիլմի դերասանների մեծ մասը մեքսիկացիներ են», ասաց Մարկովիչը: Ֆիլմը նկարահանվել է այն նույն գյուղում, որտեղ ապրել է ռեժիսորը և այն նույն դասարանում, որտեղ նա սովորել է: Մարկովիչը գրող է, և որոշել է ֆիլմ նկարահանել, որովհետև կարծում է, գրականության ժառանգորդը հենց կինոն է:

Ֆիլմը պատմում է 7-ամյա մի աղջկա` Սեսիի մասին, ով մեծ գաղտնիք պետք է պահի, բայց նա այնքան էլ չի հասկանում, թե դա ինչ գաղտնիք է: Ընտանիքի կյանքը նրա լռությունից է կախված: Սեսին և մայրը ապրում են Արգենտինայի ռազմական բռնատիրության ճնշումներից պահ մտած: Սեսին հարցնում է ինքն իրեն. ինչ պիտի ասի, ինչին պետք է իրոք հավատա և ինչ անի` մոր և մյուսների սիրուն արժանանալու համար:

Պաուլա Մարկովիչը ծնվել է 1968 թ-ին Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: 1976-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Մեքսիկայի Կորդովա քաղաք, որտեղ սկսել է պոեմներ, պատմվածքներ և պիեսներ գրել: Մեքսիկա ներգաղթելուց հետո դարձել է դրամատուրգ և IMCINE կինոինստիտուտի դասախոս: Որպես սցենարի հեղինակ` մասնակցել է »Տահո լիճը» գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը, որը 2008 թ-ին արժանացել է «Ալֆրեդ Բաուեր» մրցանակին: Նկարահանել է երկու կարճամետրաժ ֆիլմ: «Պարգևը» ռեժիսորի առաջին խաղարկային կինոնկարն է:

3  15.07.11 - "Ոսկե ծիրան". Արգետինացի ռեժիսոր Պաուլա Մարկովիչի մամլո ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---