Հայ ճարտարապետներն ամեն ինչ կանեն փրկելու համար Գանձասարը

Հայ ճարտարապետներն ամեն ինչ կանեն փրկելու համար Գանձասարը

PanARMENIAN.Net - Հայ ճարտարապետները մտադիր են դիմել բոլոր հնարավոր քայլերին փրկելու համար Գանձասարի վանքը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Վերականգնող ճարտարապետների հայկական ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը, եթե պարսպի երեսպատումը չդադարեցվի և այն չվերականգնվի իր նախկին տեսքով, ճարտարապետները ստիպված կլինեն դիմել ՅՈՒՆԵՍԿՕ՝ փրկելու համար Գանձասարը: Սակայն, նա նշել է, որ ճարտարապետները չեն ցանկանում քաղաքականացնել այս հարցը: «Մենք մտադիր ենք դիմել Ամենայն Հայոց կաթողիկոսին լուծելու համար խնդիրը կամ հացադուլ հայտարարել վանական համալիրի մոտ»,-ասել է Ստեփան Նալբանդյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու շինարարական աշխատանքները Գանձասարում չեն դադարեցվում, փորձագետն ասել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավարտել պարսպի հետ կապված աշխատանքները և հետո արդեն համաձայնեցնել հետագա գործողությունները: «Իրականում բոլորը սպասում են, թե երբ կժամանի վերականգնման նախաձեռնող բարերար Լևոն Հայրապետյանը, որն այժմ գտնվում է Փարիզում:

«Գանձասարը փչացնում են անճաշակ երեսպատմամբ: Այսպես կոչված վերականգնումով բարերարները ոչնչացնում են պատմությունը»,-ասել է Նալբանդյանը:

Գանձասարի պարսպի երեսպատումը շարունակվում է ակտիվ տեմպերով: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել աղբյուրը Արցախում, չնայած պահանջներն ու դրանց հետևած խոստումներին հուլիսի 15-ի 19.00-ի դրությամբ պարսպի երեսպատումը ոչ միայն չէր դադարեցված, այլ շարունակվում էր արագ տեմպերով: Ըստ հուլիսի 15-ի հաղորդագրության, բարերար Լևոն Հայրապետյանը, որը նախաձեռնել էր Գանձասարի վերականգնման աշխատանքները, որոշել էր կասեցնել դրանք: Ինչպես PanARMENIAN.Net ին է հայտնել Արցախի բնակիչ Մարութ Վանյանը, մեկենասը ոչ միայն հրաժարավել է վճարել շինարարներին, որոնք այսպես կոչված «վերականգնողական աշխատանքներն էին» կատարում, այլ նաև որոշել է այլևս չվճարել վանքի լուսավորման համար: ԻՆչպես հայտնել է աղբյուրը, այդ մասին հայտնել է վանքի սպասավորը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net –ին ԼՂՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, դեռ 2011թ. մայիսին նամակ էր ստացվել ՀԱԵ Արցախի թեմից, որտեղ որպես ֆինանսավորող հովանավոր նշվել էր Լևոն Հայրապետյանի անունը: Ըստ Սարգսյանի, վարչությունն այն ժամանակ թույլ չտվեց երեսպատման աշխատանքներ կատարել, քանի որ դա կաղավաղեր Գանձասարի պատմական տեսքը:

Եսրսպատումը դադարեցնելու կոչին միացավ նաև Վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիան: «Գանձասարի վանքի վերականգնումը բարերարից ավելի քիչ միջոցներ կպահանջեր, եթե իրականացվեր օրենքի շրջանակներում, եթե նա դիմեր Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիային»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, ասոցիացիան դեռևս 1989թ. մշակել էր Գանձասարի վանքի վերականգնման նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց արխիվներում:

Իր հերթին ասոցիացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը ասել է, որ դեռ ուշ չէ փրկել Գանձասարը: Ըստ նրա, կան տեղեկություններ, որ պարսպի երեսպատումը դադարեցված է, սալիկները կապամոնտաժվեն, և կվերակագնվի պարսպի սկզբնական տեսքը:

Գանձասարի պարիսպի երեսպատումը մեծ աղմուկ է բարձրացրել Facebook-ում և հայ բլոգերների շրջանում, դժգոհության ալիք բարձրացրել արվեստասերների շրջանում: Facebook-ում կազմակերպված հարցման արդյունքում այսօրվա դրությամբ երեսպատմանը դեմ է արտահայտվել 2142 մարդ և միայն 42 օգտվող «կողմ է» քվեարկել:

6  11.07.11 - Գանձասարի պարսպի երեսպատում
4  15.07.11 - Պատմական հուշարձանները վերականգնող ճարտարապետների հայկական ասոցացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանի և նույն ասոցացիայի փոխնախագահ Ստեփան Նալբանդյանի ասուլիսը Գանդձասարի վերաբերյալ
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---