Հայ ճարտարապետները հուսով են, որ վաղ թե ուշ Գանձասարը կստանա իր նախկին տեսքը

Հայ ճարտարապետները հուսով են, որ վաղ թե ուշ Գանձասարը կստանա իր նախկին տեսքը

PanARMENIAN.Net - Գանձասարի համալիրում շինարարությունը չեն դադարեցնում: Ինտերնետում հայտնվել են հուլիսի 19-ի լուսանկարներ, որտեղ պարզ երևում է, որ գրեթե ավարտվել են հյուսիսային և արևմտյան պարիսպների, ինչպես նաև համալիրի գլխավոր մուտքի երեսպատման աշխատանքները: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի վերականգնող ճարտարապետների ասոցիացիայի նախագահ Ստեփան Նալբանդյանը, շինարարներն «անգրագետ» աշխատանք են կատարել: «Նրանք չեն գիտակցում, որ պատերը երեսպատելով չեն ամրացնում դրանք»,- ասել է նա: Նրա խոսքով, չնայած նրան, որ Արցախի կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությունը շինարարական աշխատանքների թույլտվություն չի տվել, «բարերարներն այսօր ոչ մի բանի հետ հաշվի չեն նստում և անում այն, ինչ ուզում են»: «Բոլորը պնդում են, որ Գանձասարի վերականգնման հարցի շուրջ հետագա քայլերը կորոշվեն այն բանից հետո, երբ բարերարը կժամանի Հայաստան, սակայն ծիծաղելի է խոսել հետագա գործողությունների մասին շինարարության ավարտից հետո»,- ասել է նա և հավելել, որ կգա օր, երբ Գանձասարի երեսպատումը կքանդվի և համալիրը կստանա նախկին տեսքը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր PanARMENIAN.Net –ին ԼՂՀ կառավարությանը կից պատմական հուշարձանների պահպանման և ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը, դեռ 2011թ. մայիսին նամակ էր ստացվել ՀԱԵ Արցախի թեմից, որտեղ որպես ֆինանսավորող հովանավոր նշվել էր Լևոն Հայրապետյանի անունը: Ըստ Սարգսյանի, վարչությունն այն ժամանակ թույլ չտվեց երեսպատման աշխատանքներ կատարել, քանի որ դա կաղավաղեր Գանձասարի պատմական տեսքը: Եթե իրավիճակը չշտկվի, Գանձասարը չի կարողանա ընդգրկվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցուցակում:

Երեսպատումը դադարեցնելու կոչին միացավ նաև Վերականգնող Ճարտարապետների հայկական ասոցիացիան: «Գանձասարի վանքի վերականգնումը բարերարից ավելի քիչ միջոցներ կպահանջեր, եթե իրականացվեր օրենքի շրջանակներում, եթե նա դիմեր Վերականգնող Ճարտարապետների ասոցիացիային»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ասոցիացիայի նախագահ Գագիկ Սողոմոնյանը: Ըստ նրա, ասոցիացիան դեռևս 1989թ. մշակել էր Գանձասարի վանքի վերականգնման նախագիծը, սակայն այն այդպես էլ մնաց արխիվներում:

6  11.07.11 - Գանձասարի պարսպի երեսպատում
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---