Ավարտվեց Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը

Ավարտվեց Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 26-28-ը Երևանի Ազատության հրապարակում կայացավ Երևանի ամառային ռոք փառատոն 2011-ը (Yerevan Summer Music Fest 2011): Երեք օր շարունակ ռոքասերները հնարավորություն ունեցան ունկնդրելու հայկական և արտասահմանյան խմբերի ռոք և ջազ ռոք ստեղծագործությունները: Փառատոնին Հայաստանից մասնակցել են The Beautified Project, The Bambir, Dogma, Sharak, Ulikhanyan Quintet, Oaksenham, Մեծ Բրիտանիայից VO.X, Դանիայից Oliver Weers, Soren Andersen, Գերմանիայից Panzerballet, Վրաստանից Tako & Green Mama, Իտալիայից Euro Groove Department և ԱՄՆ և Իրանից Karmandan խմբերը:

Համերգի կազմակերպիչներն ու մասնակից խմբերը համոզված են, որ ռոքը Հայաստանում ապագա ունի, քանի որ ռոքն ունի իր իսկական երկրպագուները` «ռոքի մահապարտները»:

Փառատոնի կազմակերպիչն էր «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, իսկ հովանավորը «Արզնի» հանքային ջուրը:

13  27.08.11 - Երևանի ամառային երաժշտական փառատոնի առաջին համերգը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---