Երևանում հանդիսավոր պայմաններում բացվել է Ռուսական գրքի տունը 7 հոկտեմբերի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հայաստանի կառավարության, Ռուսաստանի և Հայաստանի նախագահների աշխատակազմերի, ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչների, ինչպես նաև ականավոր հասարակական գործիչների մասնակցությամբ Երևանում հանդիսավոր կերպով բացվեց Ռուսական գրքի տունը: Երկհարկանի խանութում ներկայացված է 5000 անուն գիրք ռուսերեն լեզվով: Բացի այդ, Ռուսական գրքի տունը կոչված է զբաղվելու լայնածավալ հասարակական-մշակութային գործունեությամբ: Այդպես, հաջորդ ամսվանից կհրատարակվի «Հայաստանի ռուսական աշխարհը» ամսագիրը, որտեղ կլուսաբանվեն ռուսաց լեզվի, ռուսական մշակույթի պահպանման հետ կապված հարցեր: Հրապարակախոսական հոդվածներում գործուն առաջարկներ կարվեն այս կամ այն իրավիճակը շտկելու վերաբերյալ: Հատուկ բաժին նվիրված կլինի Հայաստանում ռուս հայրենակիցների կյանքին, նրանց հուզող հարցերին: Ռուսական գրքի տանը կից հետագայում կգործի նաև բանավեճի ակումբ ու «Ռուսաստան» հասարակական մամուլի կենտրոնը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |