Ազգային կինոկենտրոնի մրցանակաբաշխությունը կրելու է «Հայակ» անունը

Ազգային կինոկենտրոնի մրցանակաբաշխությունը կրելու է «Հայակ» անունը

PanARMENIAN.Net - Մարտի 17-ին կամ 18-ին Երևանում տեղի է ունենալու ազգային կինոկենտրոնի «Հայակ» մրցանակաբաշխությունը, մամլո ասուլիսին ասաց Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը: Նախապես հայտարարված մրցույթում ընտրվել է մրցանակաբաշխության մրցանակը, որը ներկայացնում է բթամատերի և ցուցամատերի միացություն պատկերող 42 սմ բարձրությամբ արձանիկ, որի պատվանդանը մարմարից է, իսկ ձեռքերի միացությունը` էմալապատված և ոսկեջրած բրոնզից: Մատերի այդ միացությունը կոչվում է հայակ: Այն ներկայացվեց հանրության դատին այսօր` հունվարի 20-ին: Արձանիկի հեղինակն է դերասանուհի Իզաբելլա Ներսիսյանը:Մրցանակի հայտ էին ներկայացրել 22 նախագիծ, սակայն Գևորգյանի խոսքով հենց այդ նախագիծն է միաձայն ընդունվել:

Նախաձեռնության հեղինակներն են նաև «Orange Արմենիա» ընկերությունը, որը երկար տարիներ աջակցում է նաև Կաննի և բրիտանական BAFTA կինոփառատոներին և Ազգային կինոյի զարգացման հիմնադրամը:

Առաջին մրցանակաբաշխությանը մասնակցելու են 1991-2011 թթ. Հայաստանում արտադրված 92 ֆիլմ, այդ թվում` 28 լիամետրաժ, 22 կարճամետրաժ, 10 անիմացիոն և 32 վավերագրական: Եկող տարվանից ընդգրկվելու են նաև արտերկրում հայաստանյան թեմաներով նկարահանված ֆիլմերը:

Մշակույթի 11 անվանի գործիչներից բաղկացած ժյուրին` դերասան Սոս Սարգսյանի գլխավորությամբ ընտրելու է 12 անվանակարգերի հաղթողներին: Բացի վերը նշվածներից, ևս մեկ մրցանակ շնորհվելու է 20 տարվա ընթացքում կինոյում մեծ ավանդ ներդրած գործչին: Շուտով գործելու է նաև մրցանակաբաշխության պաշտոնական կայքը` www. hayak.am-ը:

6  20.01.12 - Ազգային կինոյի մրցանակաբաշխության հիմնադիրների ասուլիսը
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---