1

«ՀԱՇՏԵՑՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ» ՀԱՅ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԷՐ», ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՄԱՄԼՈ ՔԱՐՏՈՒՂԱՐԸ

14 դեկտեմբերի 2001 - 23:42 AMT  22:40 GMT
Հայ-թուրքական «Հաշտեցման հանձնոժողովից» դուրս գալու մասին հայ անդամների որոշումը «կանխատեսելի էր», - այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Վահե Գաբրիելյանը:

ՉՃԱՆԱՉՎԱԾ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵԼ ԵՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

14 դեկտեմբերի 2001 - 23:02 AMT  22:40 GMT
Մոսկվայում կայացել է «Հակամարտությունների գոտիները ետխորհրդային տարածքում եւ չճանաչված պետություններ» թեմայով կոնֆերանսը, որը կազմակերպել էր ռուսաստանյան ԱՊՀ երկրների ինստիտուտը:

ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ ՆԱԽԱԳԱՀ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԿԱՅՑԵԼԻ ՌՈՒՍԱՍՏԱՆ,ՃԱՊՈՆԻԱ ԵՎ ԻՐԱՆ

14 դեկտեմբերի 2001 - 23:01 AMT  22:40 GMT
Երկուշաբթի Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14 դեկտեմբերի 2001 - 23:01 AMT  22:40 GMT
Այս տարվա ընթացքում Հայաստանում նորաստեղծ աշխատատեղերի քանակը կազմել է 44048:

ՉԻ ԲԱՑԱՌՎՈՒՄ, ՈՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՔԱԶԱՔՑԻՆԵՐԸ ՆՈՐ ՏԱՐԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՆ ՄՈՄԵՐԻ ԼՈՒՅՍԻ ՏԱԿ

14 դեկտեմբերի 2001 - 23:00 AMT  22:40 GMT
Ադրբեջանը, որ առասպել էր ստեղծել իր ընդերքում ածխաջրածնային հումքի անհամար պաշարների մասին, իրականում ընդունակ չէ ապահովելու էներգակիրների նույնիսկ սեփական պահանջարկը:

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ԿՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԻ ՏՐԱՍԵԿԱՅԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՔՈՒ-ՆԱԽԻՋԵՎԱՆ-ԵՐԵՎԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14 դեկտեմբերի 2001 - 22:59 AMT  22:40 GMT
2002 թվականին Եվրոպական հանձնաժողովը կուսումնասիրի ՏՐԱՍԵԿԱ-յի միջկառավարական հանձնաժողովի առաջարկը Բաքու-Նախիջեւան- Երեւան երկաթուղային հաղորդակցության վերակնգնման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ֆինանսավորման վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԹԵՀՐԱՆՈՒՄ ԿՍՏՈՐԱԳՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԵՐ

14 դեկտեմբերի 2001 - 22:58 AMT  22:40 GMT
Հայկական պատվիրակությունը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ դեկտեմբերի 25-ին պաշտոնական այցով կժամանի Իրան:

ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԱՎԱՐՏԵԼ ՎՈՐՈՏԱՆԻ ԹՈՒՆԵԼԻ ԿԱՌՈՒՑՈՒՄԸ, ՈՐԸ ՋՐՈՎ ԿՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՍԵՎԱՆԱ ԼԻՃԸ

14 դեկտեմբերի 2001 - 22:57 AMT  22:40 GMT
Հայաստանի Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունել է ծրագիր Սեւանա լճի էկոհամակարգի վերականգման, վերարտադրման ու ռացիոնալ օգտգործման վերաբերյալ:

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋԵԼ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՑ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ «ԱԳՐԵՍԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՄԱՄՈՒԼԻ»

14 դեկտեմբերի 2001 - 22:57 AMT  22:40 GMT
«Լրագրողներ առանց սահմանի» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում դատապարտել է երեկ տեղի ունեցած ոստիկանության հարձակումը ազատ մամուլի ճնշման դեմ ադրբեջանցի լրագրողների կոսղմից որպես բողոքի ակցիա կազմակերպված պիկետի վրա:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ` ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ԿՈՉ ԱՆԵԼՈՎ ԿՏՐԵԼ ՆՐԱՆՑ ԱԿԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՍՊԱՆԵԼ ՔԱՐԵՐՈՎ,

6 դեկտեմբերի 2001 - 04:00 AMT  22:40 GMT
Հայ եւ ադրբեջանցի լրագրողների փոխադարձ այցելությունների դադարեցման մասին Երեւանի Մամուլի ակումբի որոշումը, որը կայացվել էր Բաքվի ԶԼՄ-ի հակահայկական աննախադեպ հիստերիայի պատճառով, ոչ միանշանակ արձագանք ունեցավ Ադրբեջանում : Բաքվի մի քանի թերթեր չեն թաքցնում իրենց գոհունակությունը, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը խոչընդոտելու իրենց ջանքերը շոշափելի արդյունք տվեցին: Սակայն, հարկ է նաեւ նշել, որ երեւանյան լրագրողների դեմարշը ադրբեջանական մտավորականության մի մասի մոտ ոչ քիչ անհանգստություն է առաջացրել: Նյարդայնացել են նույնիսկ պետական այրերը: Ալիեւյան վարչակազմի միջազգային բաժնի պետ Ալի Հասանովը հայտարարել է, որ երկրի ղեկավարությունը բոլորովին էլ դեմ չէ Հայաստանի եւ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների շփմանը: Ընդ որում, նա բավականին անկեղծ խոստովանություն է արել. պարզվում է, որ ադրբեջանական իշխանությունները երկու հակամարտող երկրների հասարակական կառույցների եւ լրագրողների փոխհարաբերությունները իրականում խրախուսում են ոչ թե այն պատճառով, որ դրանցում իմաստ են տեսնում, այլ միայն ԵԱՀԿ-ի խաղաղարարների տրամադրությունները չփչացնելու համար, որոնք շատ են ուզում, որ հայերն ու ադրբեջանցիներն ապրեն համերաշխ:
1
---