ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՏԱՐԵԼ Է ԻՐ ԽՈՍՏՈՒՄԸ ԱՅՍ ՏԱՐԻ ՔԱՌԱՍՈՒՆ ՀԱԶԱՐ ՆՈՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Այս տարվա ընթացքում Հայաստանում նորաստեղծ աշխատատեղերի քանակը կազմել է 44048: Ինչպես հաղորդում է «Արկա» գործակալությունը, այդ մասին այսօր մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ արդյունաբերության ու առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նրա խոսքերով, շեղումները կարող են կազմել 5 տոկոս, ինչը միջազգային պրակտիկայում համարվում է նորմալ: Ինչպես նշել է նախարարը, աշխատատեղերի քանակը նորաստեղծ տնտեսվարող սուբյեկտներում կազմում է 10005 ընթացիկ տարվա ինը ամսում, իսկ արդեն գործող ձեռնարկություններում լրացուցիչ բացված աշխատատեղերը 27648 են: Միառժամանակ, Ճշմարիտյանի խոսքերով, 2000 թվականի նոյեմբեր- դեկտեմբեր ամիսներին միայն այնպիսի խոշոր ձեռնարկություններում ինչպիսիք են Մասիս-Տոբակոն», «Լույսը», «Գլորիան» ստեղծվել է առնվազն 2000 աշխատատեղ: Ճշմարիտյանի խոսքերով, չեն հաշվարկվել սոցապահովության ծրագրերում ընդգրկված մարդիկ եւ միջազգային ծրագրերում ներգրավված սեզոնային աշխատողները(5250): Չեն հաշվառվել նաեւ Հայաստանի բնակչության մարդահամարում ներգրավված մոտ 15 հազար մարդ: Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ստեղծված աշխատատեղերի ադմինիստրատիվ մոնիտորինգ երկրում անցկացվում է առաջին անգամ: Նախագահը ընդգծել է այդ աշխատանքի ամբողջ ծավալն ու կարեւորությունը` նշելով, որ «այժմ դա կիրականացվի ամեն տարի»: Հիշեցնենք, որ քառասուն հազար աշխատատեղերի ստեղծումը 2001 թվականին եղել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախընտրական խոստումներից մեկը:



Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---