1

ԱՌԵՒՏՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԱԶԴԻ ԱՅԴ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆԴԳՐԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ

2 սեպտեմբերի 2002 - 23:09 AMT  03:36 GMT
Այսպիսի կարծիք է արտահայտել ԱՀԿ-ում Հայաստանի ընդգրկման բանակցային խմբի ղեկավար, ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը:

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՍՍԻ-ԴԵ-ՄՈՒԼԻՆՈ ՔԱՂԱՔԸ ՄՏԱԴԻՐ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ

2 սեպտեմբերի 2002 - 22:57 AMT  03:36 GMT
Ինչպես տեղեկացրել է այդ քաղաքի քաղաքապետ Անդրե Սանտինին, քաղաքապետարանը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության ներգրավել աշխարհահռչակ «Wave.com» ընկերությունը:

ԵՐԵՒԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՂՆԵՐԻ ԵՎ ՁԵՌՆԵՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

2 սեպտեմբերի 2002 - 22:43 AMT  03:36 GMT
Նիստի աշխատանքներին կմասնակցի ավելի քան100 ձեռներեց 22 երկրից:

ԴԱՂՍՏԱՆՈՒՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ՍՈՒՐԲ ԳՐԻԳՈՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ

2 սեպտեմբերի 2002 - 22:35 AMT  03:36 GMT
9-րդ դարի սկզբների հայկական մշակույթի այդ հուշարձանը վերականգնվել է տեղի հայ համայնքի նախաձեռնությամբ` քաղաքի հասարակայնության միջոցներով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՄՈՍԿՎԱ

2 սեպտեմբերի 2002 - 20:50 AMT  03:36 GMT
Ռուսաստանի մայրաքաղաքում Սերժ Սարգսյանը կմասնակցի հայ-ռուսական միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի հերթական նիստին:

ՀԱՅ ԲԱՐՁՐԱՍՏԻՃԱՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԻՆ

2 սեպտեմբերի 2002 - 20:00 AMT  03:36 GMT
Նախարարները կքննարկեն ահաբեկչության, կազմակերպված հանցավորության, թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարին, ինչպես նաեւ տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր:

ՇՈԻՇԻԻ ԲԱՆՏՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆԵՐ ՉԿԱՆ

2 սեպտեմբերի 2002 - 19:54 AMT  03:36 GMT
Այդ մասին հայտարարել է ղարաբաղյան հակամարտության գոտում անհայտ կորածների, պատանդների եւ ռազմագերիների որոնման հարցերով Միջազգային աշխատանքային խմբում Ադրբեջանի ներկայացուցիչ Ավազ Հասանովը:

ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՆԱԽԸՆՏՐԻ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒԺԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ, ԱՊԱ ԿՍՏԱՆԱ ԱՐԺԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԸ

2 սեպտեմբերի 2002 - 19:45 AMT  03:36 GMT
Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ստեփանակերտը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման տարբերակին:

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎՐՈՊԱՅԻՆ ԱՎԵԼԻ ՄՈՏ ՉԴԱՐՁԱՎ

8 օգոստոսի 2002 - 05:00 AMT  03:36 GMT
Անցյալ շաբաթվա վերջին Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրենսդրական փոփոխությունների փաթեթը չվերացրեց Եվրոպական Միություն Անկարայի մուտք գործելու խոչընդոտները: Այդ կազմակերպության գործադիր մարմինը` Եվրահանձնաժողովը, դեմ արտահայտվեց Եվրոպական ժողովրդների ընտանիքում Թուրքիայի անդամակցելու հարցի արագացմանը: Եվրամիության ընդլայնման հարցերով Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Գյունտեր Ֆերհոլգենը նշեց, որ չնայած ընդունված փոփոխություններին, մինչ Եվրախորհրդին Թուրքիայի անդամակցության հնարավորությունը քննարկելը, անհրաժեշտ է հետեւել քրդերի իրավունքների եւ կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների հարցերի հետ կապված իրադարձությունների հետագա զարգացմանը:
1
---