12

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՐԵՍԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍՑԵԻՆ ԿԱՐՈՂ ԵՆ ԲԱՐԴԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28 հուլիսի 2003 - 23:56 AMT  12:02 GMT
Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը Եվրամիության Հարավային Կովկասի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Տալվիտիեի հետ հանդիպման ժամանակ:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՇԵՆՔ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԵՍՊԱՆԱՏԱՆ ՀԱՄԱՐ

28 հուլիսի 2003 - 23:46 AMT  12:02 GMT
Երեւանում համապատասխան շենք ձեռք բերելու համար Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը այս տարի կհատկացնի 680 հազար դոլար:

ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱՎԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

28 հուլիսի 2003 - 23:29 AMT  12:02 GMT
Աշխատանքներն իրականացնող «Թուրքական նավթ» ընկերության ղեկավարության կարծիքով, նավթի պաշարները գտնվում են շուրջ 5 կմ խորության վրա:

ԲԱՔՈՒՆ ԿՐԿԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ՄԱՐՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28 հուլիսի 2003 - 23:14 AMT  12:02 GMT
Ադրբեջանը ստեղծել է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող բանակ, որը կարող Է կանխել հայերի ցանկացած ագրեսիա եւ հակահարված տալ նրանց, այսօր հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը:

ԲԱՔՈՒՆ ԴԺԳՈՀ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՍԻՎՈՒԹՅՈՒՆԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

28 հուլիսի 2003 - 22:49 AMT  12:02 GMT
Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ակտիվորեն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասքերովը:

ԵԱՀԿ-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

28 հուլիսի 2003 - 22:48 AMT  12:02 GMT
Այդ մասին այսօր լրագրողներին է հաղորդել Հայաստանում ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվը:

ԵԱՀԿ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՔՆՆԱՐԿԻ ԵՐԿՈՒ ԱՆԿԱԽ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱԿԱՅՆՆԵՐԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԻՑ ԶՐԿԵԼՈՒ ՀԱՐՑԸ

28 հուլիսի 2003 - 22:47 AMT  12:02 GMT
Հուլիսի 31-ին ԵԱՀԿ խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաալիքներին հեռարձակման արտոնագրեր չտրամադրելու հարցը, հաղորդել է ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Ռոյ Ռիվը:

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

28 հուլիսի 2003 - 21:39 AMT  12:02 GMT
Հեյկի Թալվեթիեն հայկական կողմին է ներկայացրել իր գործունեության գերակայությունները` մասնավորապես, նշելով համագործակցության խթանումը Հարավային Կովկասում, տարածաշրջանում հարակից երկրների միջեւ կապերի պահպանումը, ինչպես նաեւ օժանդակումը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը:

ԲԱՔՎՈՒՄ ԱՆՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐ ԵՆ ԳՏՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄՈՏԱԿԱ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

28 հուլիսի 2003 - 21:38 AMT  12:02 GMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն այսօր հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով համանախագահները հակամարտության գոտի կայցելեն Ադրբեջանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից հետո միայն:

ՍՊԱՍՎՈՒՄ Է ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ-ՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ

28 հուլիսի 2003 - 20:17 AMT  12:02 GMT
Հուլիսի 29-30-ը Ստեփանակերտում, ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 10-ամյակի տոնակատարությունների շրջանակներում, կկայանա ԼՂՀ ԱԳՆ ապարատի եւ արտասահմանում Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչների առաջին խորհրդակցությունը:
12
---