ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՐՍԻ ՆԱՀԱՆԳՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ՆԱՎԹԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանին հարակից Թուրքիայի Կարսի նահանգի Արփաչայի շրջանում սկսվել են նավթի հետախուզական աշխատանքներ: Ինչպես տեղեկացնում է թուրքական մամուլը, այդ շրջանի Ջեդե գյուղում արդեն հորատվել է 200մ խորությամբ հորատանցք: Այդ աշխատանքները իրականացնող «Թուրքական նավթ» ընկերության ղեկավարության կարծիքով, նավթի պաշարները գտնվում են շուրջ 5 կմ խորության վրա: Հորատման աշխատանքները կտեւեն շուրջ 3 ամիս: Ընդհանուր առմամբ նավթի հետախուզման վրա նախատեսվում է ծախսել 6 միլիոն դոլար:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---