ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ ՀՀ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ

PanARMENIAN.Net - Եվրամիության եւ Հարավային Կովկասի երկրների, մասնավորապես Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցեր են քննարկել այսօր ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը եւ տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասի հարցերով ԵՄ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հեյկի Թալվեթիեն: Թալվեթիեն հայկական կողմին է ներկայացրել իր գործունեության գերակայությունները` մասնավորապես, նշելով համագործակցության խթանումը Հարավային Կովկասում, տարածաշրջանում հարակից երկրների միջեւ կապերի պահպանումը, ինչպես նաեւ օժանդակումը տարածաշրջանի հակամարտությունների կարգավորմանը: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին օժանդակելու իր պատրաստակամությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաեւ Հայաստանում մահապատժի վերացման, ընտրական համակարգի բարեփոխումների եւ ԶԼՄ-ների ազատության հարցերին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---