«ԵԷՍ ՌՈՍԻԻ» ԷՆԵՐԳԵՏԻԿ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԸ

PanARMENIAN.Net - «ԵԷՍ Ռոսիի» էներգետիկ ընկերությունը խորհրդակցություններ է վարում Հայկական ատոմակայանի, Հրազդանի ՋԷԿ եւ Հայաստանի Սեւան-Հրազդան կասկադի հինգ ՀԷԿ-երի ձեռքբերման կամ կառավարման իրավունքները ստանալու վերաբերյալ, տեղեկացրել է այսօր լրագրողներին ընկերության ղեկավար Անատոլի Չուբայսը: Նրա խոսքերով` ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, «ԵԷՍ Ռոսիի» ընկերության պլաններում կա նաեւ որպես սեփականություն ձեռք բերել Վրաստանում խոշորագույն Ինգուրի ՀԷԿ-ը, ինչպես նաեւ Ինգուրի գետի երկայնքով մի շարք կասկադային կայաններ: ՌԱՕ «ԵԷՍ»-ը մտադիր է «առանց հապաղման Հայաստանի էներգահամակարգում իրականացնել շատ լուրջ ներդրումներ, որպեսզի ապահովի էլեկտրաէներգիայի մատակարարումը Վրաստան»,- ասել է Չուբայսը: Մինչեւ տարեվերջ նա կայցելի Հայաստան, որպեսզի «լուծի բոլոր հարցերը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---