ԲԱՔՎՈՒՄ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ ԲՈՂՈՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԻՐԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Ադրբեջանը պետք է միջոցներ ձեռնարկի իրանահայկական համագործակցության ընդլայնմանը խոչընդոտելու նպատակով: Ինչպես տեղեկացրել է Բաքվի «525» թերթը` վկայակոչելով ադրբեջանցի փորձագետներին, Թեհրանը շահագրգռված չէ ղարաբաղյան խնդրի կարգավորմամբ, քանի որ այդ դեպքում կուժեղանա ազատագրական շարժումը Հարավային Ադրբեջանում: Ուստի Իրանը չի զլանում համակողմանի օգնություն ցույց տալ Հայաստանին: Միեւնույն ժամանակ, քաղաքագետների կարծիքով, Իրանը երկակի վերաբերմունք է դրսեւորում Ադրբեջանի նկատմամբ: Մի կողմից, Իսլամական խորհրդաժողով կազմակերպության շրջանակներում Իրանն ընդունել է ադրբեջանական հողերի զավթման փաստը, իսկ մյուս կողմից` սերտ կապեր է պահպանում Հայաստանի հետ: Փորձագետները ենթադրում են, գրում է թերթը, որ առանց Իրանի ակտիվ աջակցության Հայաստանն այդքան արմատական եւ ապակառուցողական դիրքորոշում չէր զբաղեցնի: Նրանց կարծիքով` Ադրբեջանը պետք է վճռական բողոք հայտնի Իրանին Հայաստանին օգնելու համար: Որպես նախազգուշացնող քայլ նրանք առաջարկում են պաշտոնական Բաքվին թուլացնել առեւտրական կապերը հարավային հարեւանի հետ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---