ՀՀ-ում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովի խոսքերով, տվյալ ծառայությունը կօգնի ավելի օպերատիվորեն լուծել հարցերը, որոնք կապված են Հայաստանից Ռուսաստան եւ հակառակ ուղղությամբ մարդկային հոսքերի օրինականացման հետ:
Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆին` երկրի հարավ-արեւելքում այսօր առավոտյան տեղի ունեցած կործանիչ երկրաշարժի կապակցությամբ:
Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը բանակցություններ է վարում իր նոր գործընկեր հունգարական «Eural Trans Gas» միջնորդական ֆիրմայի հետ` 2004 թվականին Հայաստան եւ Ադրբեջան բնական գազի մատակարարումների վերաբերյալ:
ՀՀ վարչապետի խոսքերով` Հայաստանի 2004 թվականի պետբյուջեն առաջին անգամ հիմնվում է աղքատության կրճատման վերաբերյալ կառավարության ռազմավարական ծրագրի վրա: