12

ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԴԱԺԱՆ ԾԵԾԻ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԵՏԱՎՏՈՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ

19 հունվարի 2004 - 23:07 AMT  06:25 GMT
Երեկ երեկոյան Մաշտոցի պողոտայում ծառայողական պարտականությունները կատարելիս դաժան ծեծի է ենթարկվել Հայաստանի ոստիկանության պետավտոտեսչության աշխատակիցը:

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ՄԵՔՍԻԿԱՅՈՒՄ ԵՎ ԿՈՒԲԱՅՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԸ

19 հունվարի 2004 - 22:49 AMT  06:25 GMT
Ծանր հիվանդությունից հետո վախճանվել է Կուբայում եւ Մեքսիկայում Հայաստանի դեսպան Աշոտ Մելիք-Շահնազարյանը:

ՎՐԱՍՏԱՆԻ ԾԱԼԿԱՅԻ ՇՐՋԱՆՈՒՄ «ՀԱՅԿԱԿԱՆ» ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

19 հունվարի 2004 - 22:25 AMT  06:25 GMT
Ծալկայի շրջանից Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հայկ Մելտոնյանը հերքել է վրացական հեռուստաընկերությունների հաղորդագրությունները հունվարի 16-ին իբր իր կողմից շրջանի վարչական ղեկավար Խվիստիանու դեմ կազմակերպած հայերի բողոքի ցույցի վերաբերյալ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԱՇՏՈՆԱՊԵՍ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ԽՄԲԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

19 հունվարի 2004 - 22:04 AMT  06:25 GMT
ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը ստորագրեց նամակ` ուղղված Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերին, Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին (GRECO) Հայաստանի անդամակցելու վերաբերյալ:

ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ՍՏԵՂԾՎԵԼ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

19 հունվարի 2004 - 21:25 AMT  06:25 GMT
1984 թվականից Կանադայում գործող Զորյանի ժամանակակից հայկական հետազոտությունների եւ փաստագրության ինստիտուտն հայտարարել է նոր մասնաճյուղի` Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտի ստեղծման մասին:

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵԼ Է ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅՈՒՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԿԱՊՈՂ ԼԵՌՆԱՑՔԱՅԻՆ ՄԱՅՐՈՒՂԻՈՎ

19 հունվարի 2004 - 19:55 AMT  06:25 GMT
երեկ մայրուղին փակվել էր Հյուսիսային Օսիայի Ալագիրի կիրճում ձնահյուսերի իջեցման պատճառով:

ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՆ ՎՐԱՍՏԱՆԻ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԻՆ

19 հունվարի 2004 - 19:16 AMT  06:25 GMT
Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանի մի շարք հասարակական կազմակերպություններ համատեղ դիմում-շնորհավորագիր են հղել երկրի նորընտիր նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ՋԱՆՔԵՐ ԳՈՐԾԱԴՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

19 հունվարի 2004 - 18:43 AMT  06:25 GMT
Այդ մասին հայտարարել է ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանը:

ԱՄՆ ՊԵՏԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԻԱՍԹԱՓՎԱԾ Է ԲԱՔՎՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՆԱՏՕ-Ի ԿՈՆՖԵՐԱՆՍԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՓԱՍՏՈՎ

19 հունվարի 2004 - 18:14 AMT  06:25 GMT
Ադրբեջանի կողմից ՆԱՏՕ-ի «Լավագույն համատեղ ջանք-2004» զորավարժություններին Հայաստանի մասնակցությանը խոչընդոտելու առնչությամբ ԱՀՀ-ն հատուկ արշավ է սկսել` «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի իրենց բարեկամներին տագնապի ազդանշան ուղարկելու համար»:

ԷԳՈՅԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ՖԻԼՄԻ ԱՐԳԵԼՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՎԿԱՅՈՒՄ Է ԱՅԴ ԵՐԿՐԻ ՀԵՏԱԴԻՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ԵՆ ԱՄԵՐԻԿԱՀԱՅԵՐԸ

19 հունվարի 2004 - 18:10 AMT  06:25 GMT
Ամերիկայի հայ դատի հանձնախումբը սկսում է արշավ ուղղված Թուրքիայում Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմի ցուցադրության արգելման դեմ:
12
---