1

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՇՈՒՄ ԵՆ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ ԵՎ ՆՈՐԱՊՍԱԿՆԵՐԻ ՕՐԸ

14 փետրվարի 2004 - 19:11 AMT  20:46 GMT
Այդ օրը ընդունված է ցատկել խարույկների վրայով, որոնք վառվում են բակերում եկեղեցուց բերված կրակից:

ԲԱՔՈՒՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԿԱՌԱՎԱՐԵԼ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՅԵՐԻՆ, ՔԱՆԻ ՈՐ ՀԱՍԿԱՑԵԼ Է ԴՐԱ ԱՆԻՐԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԵՄ ԶԵԿՈՒՑՈՂԸ

14 փետրվարի 2004 - 18:39 AMT  20:46 GMT
Ղարաբաղյան կարգավորման հարցում հնարավոր է նվազագույն փոխզիջում, որի դեպքում միջազգային հանրությունը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչի որպես ՄԱԿ-ում տեղ ունեցող պետություն, հայտարարել Պեռ Գարթոնը:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՄԱԿ-Ի ԾՐԱԳԻՐԸ ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

14 փետրվարի 2004 - 18:16 AMT  20:46 GMT
Ծրագրի շրջանակներում աջակցություն կցուցաբերվի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնին, դեղամիջոցների եւ սարքավորումների գնման եւ մասնագետների վերապատրաստման հարցում:

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԾԱՂԿՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՈՒՐԸ

14 փետրվարի 2004 - 17:57 AMT  20:46 GMT
Ադրբեջանի ճգնաժամային կենտրոնի տնօրեն Մաթանաթ Ազիզովաի խոսքերով, միայն այս տարվա ընթացքում կենտրոնը ստացել է 45 դիմում ստրկավաճառության զոհ դարձած մարդկանց հարազատներից:

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԿՀԵՏԵՎԵՆ ՆԱԵՎ ԴԻՏՈՐԴՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

14 փետրվարի 2004 - 17:55 AMT  20:46 GMT
Ինչպես հաղորդել է ԱՊՀ Գործադիր կոմիտեի փոխնախագահ Անատոլի Գոլովատին, այսօրվա դրությամբ հավատարմագրվել է 134 դիտորդ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Տաջիկստանից, Հայաստանից, Ադրբեջանից, Վրաստանից եւ Ղազախստանից:

ԹԲԻԼԻՍԻՆ ԱԶԱՏԵԼ Է ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԻՐ ԴԵՍՊԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

14 փետրվարի 2004 - 17:51 AMT  20:46 GMT
Երեկ Վրաստանի խորհրդարանը հաստատել է երկրի հինգ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների պաշտոնաթողությունը:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  20:46 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
1
---