ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԾԱՂԿՈՒՄ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԱՌԵՎՏՈՒՐԸ

PanARMENIAN.Net - Վերջին ժամանակներս Ադրբեջանում կտրուկ աճել են մարդկանց վաճառքի դեպքերը: Այդ մասին Բաքվի «Թուրան» գործակալությանն է հայտարարել Ադրբեջանի ճգնաժամային կենտրոնի (ԱՃԿ) տնօրեն Մաթանաթ Ազիզովան: Նրա խոսքերով, միայն այս տարվա ընթացքում կենտրոնը ստացել է 45 դիմում ստրկավաճառության զոհ դարձած մարդկանց հարազատներից: Մ.Ազիզիովան նշել է, որ Վաշինգտոնի Ջոնս Հոպկինսի համալսարանի աջակցությամբ ԱՃԿ-ի կողմից կատարված հետազոտությունների արդյունքները զարմացրել են Ադրբեջանի ղեկավար կառույցներին, որոնք մարդկանց առեւտրի մեծ զարգացումը բացատրել են այն բանով, որ այդ երկրի օրենսդրության մեջ բացակայում է նման բիզնեսով զբաղվողներին պատժելու դրույթներ: Նրա խոսքերով, հենց այդ է պատճառը, որ Ադրբեջանը դարձել է թրաֆիկինգի կենտրոն` բազմաթիվ դեպքեր են եղել, որ Ադրբեջանի տարածքով կանանց փոխադրել են Բելառուս, Ուկրաինա եւ Ուզբեկստան: ԱՃԿ տնօրենը նշել է, որ կանանց առեւտրով զբաղվում են նաեւ տեղական մակարդակով, եւ որ կան մարդիկ, որոնք հավաքագրելով կանանց Նախիջեւանի ու Ադրբեջանի տարբեր շրջաններից, բերում են նրանց Բաքու եւ օգտագործում որպես «սեքսուալ ստրուկներ»: Ազիզովայի խոսքերով, Ադրբեջանի տարածվում ընթանում է նաեւ երեխաների առեւտուրը: «Շրջաններից երեխաներին բերում են Բաքվում մուրացկանությամբ զբաղվելու համար», -ասել է նա:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---