1

ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՍ ՀԲ-Ն ԿՀՐԱՊԱՐԱԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԶՆԵՍ-ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

17 փետրվարի 2004 - 22:42 AMT  22:23 GMT
Համաշխարհային բանկն ավարտել է Հայաստանի բիզնես-մթնոլորտի մոնիտորինգը:

ԹՈՒՐՔԻԱՆ ՄՏԱԴԻՐ Է ԱՐՏՈՆԱԳՐԵԼ ԻՐ ՄՈՏ «ԱՐՄԵՆԻԿՈՒՄ» ՀԱՅԿԱԿԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ

17 փետրվարի 2004 - 22:11 AMT  22:23 GMT
Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» թերթը` նշելով, որ դրա համար նախատեսվում է դիմել Թուրքիայի առողջապահության նախարարությանը:

ԱՄՆ ՀԱՅ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐՆ ԱՋԱԿՑՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԹԵԿՆԱԾՈՒ ՋՈՆ ՔԵՐԻԻՆ

17 փետրվարի 2004 - 21:22 AMT  22:23 GMT
ԱՄՆ հայ-ժողովրդավարների խորհրդի անդամների խոսքերով` անցած 20 տարվա ընթացքում Ջ.Քերրին մշտապես աջակցել է հայկական համայնքին հուզող խնդիրների լուծմանը, մասնավորապես, հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանին տրամադրվող ամերիկյան օժանդակության հարցերում:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է «ՆԵԶԱՎԻՍԻՄԱՅԱ ԳԱԶԵՏԱՅԻ» ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

17 փետրվարի 2004 - 19:45 AMT  22:23 GMT
Դեսպանությունը հայտարարել է, որ տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը փորձել է Մոսկվայում աջակցության երաշխիքներ ստանալ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի կողմից` երկրում ներքաղաքական իրավիճակի սրման դեպքում, չի համապատասխանում իրականությանը:

2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՃՏՊ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԶՈՀՎԵԼ Է 252 ՄԱՐԴ

17 փետրվարի 2004 - 19:20 AMT  22:23 GMT
ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանի խոսքերով` 2003 թվականին ճանապարհատրանսպորտային պատահարների թվի աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմել է 2,3 տոկոս:

ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ «ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱՇԽԱՐՀ-2004» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

17 փետրվարի 2004 - 17:50 AMT  22:23 GMT
Ցուցահանդեսում կներկայացվի Ռուսաստան արտահանվող հայկական արտադրանքի ողջ ասորտիմենտը:

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ԶՐՈՅԻՑ» ՍԿՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՔՎԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ ԿՈՉ Է ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ

17 փետրվարի 2004 - 17:49 AMT  22:23 GMT
Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն կուսակցության առաջնորդ Խոսրով Հարությունյանի խոսքերով` նման դիրքորոշումը բանակցային գործընթացը փակուղի մտցնելու նպատակ է հետապնդում եւ մարտահրավեր է` ուղղված միջազգային հանրությանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին:

ՍԱՆ ՖՐԱՆՑԻՍԿՈՅՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ՀԱՅ ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻՍՏՆԵՐԻ ՖԻԼՄԵՐԻ ՓԱՌԱՏՈՆ

17 փետրվարի 2004 - 17:44 AMT  22:23 GMT
Կինոփառատոնում ցուցադրվելու են 30 լիամետրաժ եւ կարճամետրաժ գեղարվեստական եւ վավերագրական ֆիլմեր:

ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ

17 փետրվարի 2004 - 17:43 AMT  22:23 GMT
Այսօր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Աֆղանստանի նորանշանակ դեսպան Ահմադ Զիա Մասուդին (նստավայրը` Մոսկվա):

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱԶԱՏԱՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՊՀ-ՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է

16 հունվարի 2004 - 04:00 AMT  22:23 GMT
«The Wall Street Journal» ամերիկյան թերթի վերլուծաբանները եւ «Heritage Foundation» ուսումնասիրական կենտրոնի փորձագետները կազմել են աշխարհի տարբեր երկրների տնտեսկան ազատության մակարդակն արտացոլող վարկանիշը: Հայաստանը ներառված է այն 50 պետությունների շարքում, որտեղ բավականաչափ ազատ տնտեսական հարաբերություններ են: Հայաստանի զբաղեցրած 44-րդ տեղը լիովին պատվավոր կարելի է համարել, եթե նկատի ունենանք այն հանգամանքը, որ նույն տեղում է նաեւ Ֆրանսիան: Նկատենք, որ անցյալ տարվա վարկանշային ցուցակում Հյասատնաը նույնպես զբաղեցնում էր 44-րդ տեղը: Միեւնույն ժամանակ ԱՊՀ շատ երկրների տնտեսության ազատության գործակիցը զգալիորեն նվազել է: Սա մասնավորապես վերաբերում է Ադրբեջանին, որի դիրքը ետ է մղվել:
1
---