12

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳԸ ԲՌՆԻ ՓՈԽԵԼՈՒ ԿՈՉԵՐ ԱՆԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԵՒՍ ՄԵԿ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

9 ապրիլի 2004 - 23:51 AMT  07:15 GMT
ՀՀ գլխավոր դատախազության հաղորդմամբ, Արտակ Գաբրիելյանը ապրիլի 9-ի հանրահավաքին մասնակցելու հորդոր պարունակող թռուցիկներ քաղաքացիներին բաժանելիս կոչ է արել բռնությամբ զավթել պետական իշխանությունը եւ փոխել երկրի սահմանադրական կարգը:

ՀԱՅ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԴԻՐ Է ՑՈՒՅՑԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԱՅՆՔԱՆ ԺԱՄԱՆԱԿ, ՄԻՆՉԵՎ ՈՐ ԵՐԿՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ԿՏԱ

9 ապրիլի 2004 - 23:29 AMT  07:15 GMT
Իշխանություններին առաջարկվել է մինչեւ ապրիլի 12-ի կեսօրը, այսինքն` մինչեւ հերթական խորհրդարանական եռօրյայի սկիզբը, ընդունել համապատասխան օրենսդրական փոփոխություններ` ինչը թույլ կտա վստահթյան հանրաքվե անցկացնել երկրի նախագահի հանդեպ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԿՈԱԼԻՑԻԱՆ ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԵՐԿՐՈՒՄ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԸ

9 ապրիլի 2004 - 22:52 AMT  07:15 GMT
Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակն են քննարկել երեկ երեկոյան կառավարող կոալիցիայի եւ «Արդարություն» ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչները:

ԵՐԵՎԱՆ ԿԺԱՄԱՆԻ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՇՏԵՑՄԱՆ ԶԲԱՂՎՈՂ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

9 ապրիլի 2004 - 22:08 AMT  07:15 GMT
Հայաստանում ԱՄՆ դեսպանության նախաձեռնությամբ ապրիլի 10-ին հերթական այցով Երեւան կժամանի ամերիկացի դիվանագետ Դեյվիդ Ֆիլիպսը , որ հայտնի է որպես Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի նախաձեռնող եւ անդամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

9 ապրիլի 2004 - 21:48 AMT  07:15 GMT
Հրաժարականի շարժառիթ է հանդիսացել` Երեւանի սրճարաններից մեկում մարտի 12-ին տեղի ունեցած զինված ընդհարմանը նրա որդու առնչությունը:

ԼՈՐԴ ՌԱՍՍԵԼ-ՋՈՆՍԹՈՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՀԱՅ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԻ ՎՐԱ ՎԵՐՋԵՐՍ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՐՁԱԿՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

9 ապրիլի 2004 - 20:12 AMT  07:15 GMT
ԵԽԽՎ ղեկավարը նամակով դիմել է ՀՀ նախագահն, որտեղ իմ մտահոգությունն է արտահայտել Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի վրա Երեւանում մարտի 30-ին կատարված հարձակման կապակցությամբ:

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՄԱՆ ԱՆԿԱԽ ԿՈՄԻՏԵԻ ՍՏԵՂԾՄԱՆԸ

9 ապրիլի 2004 - 18:47 AMT  07:15 GMT
Եվրամիություն ընդգրկվելու հարցում Ֆրանսիայի ժողովրդի համաձայնությունը ստանալու համար Թուրքիան պետք է լուծի հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, գտնում է ֆրանսիացի քաղաքական գործիչը:

ՊՐԱՀԱՅՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

9 ապրիլի 2004 - 18:14 AMT  07:15 GMT
Ապրիլի 16-ին Պրահայում, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանավորությամբ կկայանա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցերի շուրջ խորհրդակցություն:

ԱՊՐԻԼԻ 12-ԻՆ ՀՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՅՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԻ ԻՐԱՆ

9 ապրիլի 2004 - 18:03 AMT  07:15 GMT
Նախատեսված են Վարդան Օսկանյանի հանդիպումները Իրանի նախագահ Մոհամադ Խաթամի, Անվտանգության խորհրդի քարտուղար Հասան Ռոհանի եւ երկրի ԱԳՆ ղեկավար Քամալ Խարազի հետ:

ԱՊՀ ԶԻՆՎՈՐԱԿԱՆՆԵՐՆ «ԱՐՁԱԳԱՆՔԵԼ ԵՆ» ՆԱՏՕ-Ի ԸՆԴԼԱՅՆՄԱՆԸ

9 ապրիլի 2004 - 17:57 AMT  07:15 GMT
Նախօրեին տեղի է ունեցել ԱՊՀ Հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի հրամանատարա-շտաբային մարզումները, որոնց մասնակցել են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը եւ Ուկրաինան:
12
---