ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ Է ՏՎԵԼ

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղաքաշինության նախարար, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արա Արամյանն այսօր հրաժարական է տվել: Հրաժարականի շարժառիթ է հանդիսացել` Երեւանի սրճարաններից մեկում մարտի 12-ին տեղի ունեցած զինված ընդհարմանը նրա որդու առնչությունը: Հիշեցնենք, որ դատախազությունը Հայկ Արամյանին մեղադրանք է ներկայացրել ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երեք հոդվածներով` մահափորձ կատարելու, հրազենի գործադրմամբ խուլիգանություն անելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու մեջ: Ապրիլի 5-ին Հայկ Արամյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանքը:
 Ուշագրավ
---