ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԼՐԱՑՆԵԼ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ՆՈՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐՈՎ ԵՎ ՆԱԽԱԳԾԵՐՈՎ

21 մարտի 2005 - 08:43 AMT  19:25 GMT
Հայաստանում առանձնահատուկ սիրով են վերաբերվում ռուսական արվեստին եւ անհամբերությամբ սպասում Ռուսաստանի մշակութային գործիչների հետ հանդիպումներին, նշել է ՀՀ նախագահը

ԲԱՔՈՒՆ ԳՈՀ Է ԵԱՀԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՄԵՐՁԱԿԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ

21 մարտի 2005 - 08:27 AMT  19:25 GMT
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը հայտարարել է, որ «Ադրբեջանը ընդհանուր առմամբ հասել է իր նպատակին»

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԿՈՉ Է ԱՐԵԼ ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ՍԱԴՐԱՆՔՆԵՐԸ

21 մարտի 2005 - 08:13 AMT  19:25 GMT
Ադրբեջանական կողմը լարվածություն է ստեղծում շփման գծում` փորձելով առաջ տանել իր դիրքերը, նշել է Սեյրան Օհանյանը

ՎԼԱԴԻՄԻՐ ՊՈՒՏԻՆԸ ԵՎ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ ՈՒՂԵՐՁՆԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՏԱՐՎԱ ԲԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

21 մարտի 2005 - 08:00 AMT  19:25 GMT
«Ռուսաստանը մշտապես կարեւորել է բարեկամական կապերի հետեւողական ամրապնդումը Հայաստանի` իր հուսալի դաշնակցի եւ ռազմավարական գործընկերոջ հետ»

ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ ՉԱՓԱԶԱՆՑ ԿԱՐԵՎՈՐ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՈՒՄԸ, ԳՏՆՈՒՄ Է ԱՄԵՐԻԿԱՑԻ ԿՈՆԳՐԵՍԱԿԱՆԸ

21 մարտի 2005 - 07:52 AMT  19:25 GMT
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեյմս Լանջեւինը կոչ է արել ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշին ճանաչել Հայոց ցեղասպանությունն իր ապրիլի 24-ի ամենամյա ելույթում

«ԳԱԶՊՐՈՄԸ» ՊԱՏՐԱՍՏ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՄՈՒՂԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ

21 մարտի 2005 - 07:24 AMT  19:25 GMT
Դրա համար անհրաժեշտ է ստեղծել հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն հավասար պայմաններով, հայտարարել է «Գազպրոմ» ԲԲԸ-ի վարչության փոխնախագահ Ալեքսանդր Ռյազանովը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԳՏՆՎՈՒՄ Է ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

21 մարտի 2005 - 06:59 AMT  19:25 GMT
Երեւանի եւ Մոսկվայի քաղաքապետները կքննարկեն մի շարք հարցեր, որոնք վերաբերվում են «Երեւանի եւ Մոսկվայի միջեւ համագործակցությունը 2005-2007 թվականներին» պայմանագրին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՆ ԱՐԴԵՆ ԴԱՐՁԵԼ Է ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՄԱՄԱՐԴԿԱՅԻՆ

21 մարտի 2005 - 06:40 AMT  19:25 GMT
Ցեղասպանության ճանաչման մերժումը անհանգստության թեմա է դարձել բոլորի համար, հայտարարել է Վարդան Օսկանյանը

ԵԱՀԿ ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱԲԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԻ ԱԲՍՈՒՐԴՈՒԹՅՈՒՆԸ

18 մարտի 2005 - 04:00 AMT  19:25 GMT
Հունվարի 30-ից փետրվարի 7-ը ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից վերահսկվող շրջաններ այցելած մոնիտորինգի խումբը պաշտոնապես ներկայացրել է իր հաշվետվությունը ԵԱՀԿ Մշտական խորհրդին: Առաքելությունն իր կարծիքն է հայտնել Ադրբեջանի ներկայացուցիչների այն պնդումների վերաբերյալ, թե իբրեւ այդ շրջաններում զանգվածային բնակեցումներ են տեղի ունենում: Գլխավոր եզրակացությունն ամենալավը բնութագրում է հաշվետվության հետեւյալ մեջբերումը. «Չկան ակնհայտ կազմակերպված բնակեցում, ոչ մի բռնի տեղափոխում, ոչ մի փոխանակում...»: Այսպիսով, ապացուցված է պաշտոնական Բաքվի մեղադրանքների բացարձակ անհիմնավորվածությունը:
---