
15 մարտի 2008 - 17:51 AMT

07:08 GMT
Ինչպես ակնկալվում էր, քվեարկությունը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում «Իրավիճակը Ադրբեջանի գրավյալ տարածքներում» բանաձեւի վերաբերյալ չբերեց Ադրբեջանին այն դիվիդենդները, որոնք ակնկալում էր Բաքուն: Սակայն Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ասիմ Մոլազադեն շտապեց շնորհավորել ադրբեջանական դիվանագիտությունը մեծ հաղթանակի առիթով: Հերթական անգամ հնչեցվեց նաեւ դրույթը «հզոր հայկական լոբբիին հակազդելու» մասին: Ըստ էության, ոչ մի նոր բան Մոլազադեն չասաց: