Բելմոնտում տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված սիմպոզիում

Բելմոնտում տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված սիմպոզիում

7 մայիսի 2009 - 02:16 AMT  05:42 GMT
Ararat Quarterly ամսագրի խմաբգիր Արամ Արքունը դասախոսություն կկարդա «1909 թվականի կոտորածի ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը» թեմայով:

Հայ-թուրքական գագաթնաժողով Պրահայում

6 մայիսի 2009 - 00:40 AMT  05:42 GMT
Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը Պրահայում կայանալիք «Արեւելյան գործընկերության» գագաթնաժողովում բեկում չի մտցնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Ի դեպ, այդ մասին կարելի է եւ չխոսել, ամեն ինչ այդպես էլ պարզ է, եթե չլիներ մեկ հանգամանք, այն է` Լեռնային Ղարաբաղի հարցի բացակայությունը հայ-թուրքական «ճանապարհային քարտեզում», որը ոչ ոք չի տեսել եւ որն ուղղակի գոյություն չունի:

Հայաստանը նշում է Սուրբ Զատիկը

11 ապրիլի 2009 - 21:39 AMT  05:42 GMT
Ապրիլի 11-ին Հայ Առաքելական եկեղեցին սկսում է նշել եկեղեցական վեց Տաղավար տոներից մեկը` Սուրբ Զատիկը: Արեւի մայրամուտի հետ մինչ ուշ երեկո ՀԱԵ բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ, որը նշանավորում է Մեծ պասի ավարտն ու Հիսուս Քրիստոսի հարությունը: Մահացած եւ հարություն առած աստծո ավանդույթը գալիս դեռեւս հին եգիպտական կրոնից, երբ եգիպտացիները նշում էին Օսիրիս աստծո մահն ու հարությունը: Այժմյան քրիստոնեական Զատիկը իր սկիզբն է առնում Հին կտակարանից: Հին հրեաները նշում էին Զատիկը (Պեսախ) որպես Եգիպտսից հրեաների հեռանալու տոն:

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը հարվածում է Հայաստանի աշխատանքային շուկային

23 փետրվարի 2009 - 19:54 AMT  05:42 GMT
Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը ընդհանրապես Հայաստանի տնտեսության եւ քաղաքացիների սոցիալական վիճակի վրա արդեն զգալի է, հատկապես, բնակչության զբաղվածության հարցում: Այսօր արդեն աշխատանքի տեղավորման մի շարք առաջատար գործակալություններ արդեն սկսել են ահազանգել. աճող պահանջարկին զուգընթաց աշխատանքային շուկայում նկատվում է առաջարկի գրեթե կրկնակի կրճատում:

2008 թվականի տարածաշրջանային ամենակարեւոր իրադարձությունը Թուրքիայի նախագահի այցն էր Երեւան

25 դեկտեմբերի 2008 - 19:56 AMT  05:42 GMT
2008թ. դարձավ Հարավային Կովկասի վերաձեւման տարի: Հարավային Օսեթիայի դեմ Վրաստանի սանձազերծած «հնգօրյա պատերազմից» հետո պարզ դարձավ, որ տարածաշրջանում նոր բաժանարար գծեր են նախանշվում: Հավանաբար, ինքն էլ չցանկանալով դա, Վրաստանի նախագահը «թագավորական» նվեր մատուցեց ՌԴ-ին, որը վաղուց էր հարմար առիթի սպասում ԱՄՆ-ից ռեվանշ վերցնելու համար` Կովկասի հակամարտությունների հանգուցալուծման մեջ չափազանց խորը ներթափանցման համար: Արդյունքում ավելի մեծ խառնաշփոթ ստացվեց, որտեղ նույնիսկ «ամենահմուտ» պետությունները չկարողացան որեւէ բան որսալ:
---