Բելմոնտում տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված սիմպոզիում 7 մայիսի 2009 - 02:16 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 7-ին Բելմոնտում (Կալիֆորնիայի նահանգ) Հայկական հետազոտությունների ազգային միավորման կենտրոնում (NAASR) տեղի կունենա Ադանայում կոտորածի 100-ամյակին նվիրված «The Adana Massacres of 1909: Legacy and Perspectives» սիմպոզիում: Ararat Quarterly ամսագրի խմաբգիր Արամ Արքունը դասախոսություն կկարդա «1909 թվականի կոտորածի ժամանակ հայերի ինքնապաշտպանությունը» թեմայով: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պատմական ֆակուլտետի դոկտոր Պետրոս Տեր-Մաթոսյանը կներկայացնի «Վերադառնալով Ադանայում կոտորածի թեմային. Հեղափոխություն, ուժ եւ բռնություն» զեկույցը:Սիմպոզիումի շրջանակներում ելույթ կունենա նաեւ վերջերս հրապարակված «1908-1914 թթ. Օսմանյան կայսրությունում հայերի կազմակերպվածությունն ու գաղափարախոսությունը» գրքի հեղինակ Տիգրան Կալիգյանը: Գաֆեսչյան ընտանիքի հիմնադրամի ծրագրերի տնօրեն եւ Armenian Reporter թերթի նորությունների խմբագիր Լու Էնն Մաթոսյանը ելույթ կունենա «Միսիոներների վկայությունները. 1909 թվականին Կիլիկիայում ջարդերի մասին Կրիստի ընտանիքի գրառումները»զեկույցով, հաղորդում է Belmont Citizen-Herald-ը: 1909 թվականի ապրիլին սկսվել է հայերի կոտորածն Ադանայում ( Կիլիկիա): Չորս օրվա ընթացքում կոտորվել է շուրջ 30 հազար հայ: Ապրիլի 12-ին կանոնավոր զորքերը մուտք գործեցին քաղաք, եւ կոտորածը շարունակվեց: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |