Պոլսահայերին տխրեցրել է Թուրքիայի վարչապետի վերջին հայտարարությունը

27 մարտի 2010 - 13:27 AMT  05:28 GMT
Աննա Թուրայ. Հայաստանցիների վիճակը Թուրքիայում սարսափելի է` 20 հոգով մեկ սենյակում են ապրում, զավակները կրթություն չեն ստանում:
Յան Գիլան. Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է

Յան Գիլան. Հայաստանն իմ հոգեւոր հայրենիքն է

27 մարտի 2010 - 13:26 AMT  05:28 GMT
Յան Գիլանի երեւանյան համերգի հիման վրա թողարկվելու է DVD եւ ներկայացվելու է միջազգային շուկայում
Արթուր Աբրահամը եւ Անդրե Դիրելլը ներկայացել են կշռման

Արթուր Աբրահամը եւ Անդրե Դիրելլը ներկայացել են կշռման

27 մարտի 2010 - 13:12 AMT  05:28 GMT
Աբրահամի քաշը մենամարտից առաջ 76,2 կգ է
Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ

Դավիթ Նալբանդյանը Sony Ericsson Open գերմրցաշարում հանդիպելու է Ռաֆայել Նադալի հետ

27 մարտի 2010 - 13:04 AMT  05:28 GMT
Երկրորդ շրջանում Նալբանդյանը հաղթել է Վիկտոր Տրոիցկուն 6:3, 4:6, 6:4 հաշվով

ՆԱՏՕ-ում ՀՀ Առաքելության ղեկավարը ներկայացրեց Հայաստանի անվտանգության քաղաքականության ընդհանուր դրույթները

27 մարտի 2010 - 11:35 AMT  05:28 GMT
Սամվել Մկրտչյանը ներկայացրեց նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաեւ այն արհեստական պատրվակներով ձգձգելու թուրքական կողմի փորձերը
Նախանշվեցին  հայ-ուկրաինական  համագործակցության  ուղիները

Նախանշվեցին հայ-ուկրաինական համագործակցության ուղիները

27 մարտի 2010 - 11:30 AMT  05:28 GMT
Մարտի 26-ին շարունակվեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Մոսկվա

Թուրքական լոբբին բացահայտ կերպով ֆինանսավորում է կոնգրեսական Մըքմահոնին Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար

27 մարտի 2010 - 11:03 AMT  05:28 GMT
ԱՄՆ-ի հայերն ու հույները մարտի 27-ին բողոքի ակցիա կանցկացնեն ընդդեմ կոնգրեսական Մըքմահոնի, որը դեմ է հանդես գալիս թիվ 252 բանաձեւին

Աշխարhում շաբաթվա միջանկյալ արդյունքը. պատերազմն Իրանի դեմ հետաձգված է

26 մարտի 2010 - 10:15 AMT  05:28 GMT
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին լուրերը, ավելի ճիշտ, Թուրքիա-համաշխարհային հանրություն հարաբերություններում լուրերը ոչ այնքան անսպասելի էին, որքան, մեղմ ասած, տարակուսանք էին հարուցում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհվեց Chatham House մրցանակը, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուին` Վուդրո Վիլսոնի մրցանակը: Ճիշտ է, պատկերը մի փոքր խաթարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարելով, որ Թուրքիային կարելի է առաջարկել միայն «արտոնյալ գործընկերություն», բայց այդ հայտարարությունը նորություն չէր. քանի դեռ Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ են գործում, Թուրքիայի համա մուտքը ԵՄ փակ է:

Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիները

25 մարտի 2010 - 12:31 AMT  05:28 GMT
Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:

Թուրք ուսանողները փաստագրական ֆիլմ են նկարահանել հայկական ընտանիքի մասին

25 մարտի 2010 - 12:08 AMT  05:28 GMT
Անցյալ շաբաթ Երեւանում տեղի է ունեցել երկու խոշոր մշակութային միջոցառումների բացում. մոնոներկայացումների «Արմմոնո» 8-րդ փառատոնը եւ Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերը»: Եթե առաջինը հիանալի հնարավորություն էր ընձեռում դիտել 7 երկրների 18 թատերական աստղերի յուրահատուկ խաղը, ապա երկրորդն անակնկալ մատուցեց. հայկական էստրադայի աստղերն ամբողջ երեկո երգում էին ֆրանսերեն:
---