12

ՌԴ եւ ԱՄՆ միջեւ ապրիլի 8-ին Պրահայում կստորագրվի ՌՀԶ մասին նոր պայմանագիր

28 մարտի 2010 - 18:44 AMT  14:18 GMT
Այս համաձայնագիրը կփոխարինի 1991թ. ՌՀՍ մասին պայմանագրին, որն իր գործունեությունն ավարտել է 2009 թ. դեկտեմբերի 4-ին

The New York Times.«Թեհրանը պատրաստվում է նոր միջուկային օբյեկտներ կառուցել»

28 մարտի 2010 - 17:58 AMT  14:18 GMT
ՄԱԿ-ի տեսուչները, որոնց հանձնարարված է վերահսկել Իրանի միջուկային ծրագիրը, այժմ այդպիսի երկու օբյեկտի կառուցման ապացույցներ են փնտրում

Լիլիթ Մկրտչյանը 0,5 միավորով մնում է «Ռեկտորի գավաթի» մրցախաղի առաջատարը

28 մարտի 2010 - 17:38 AMT  14:18 GMT
«Ռեկտորի գավաթ» մրցախաղում առաջատարներ են երեք շախմատիստներ
Ուկրաինայի հայերը նշեցին Ծաղկազարդը

Ուկրաինայի հայերը նշեցին Ծաղկազարդը

28 մարտի 2010 - 17:26 AMT  14:18 GMT
Տոնական արարողությունը կատարում էր Ուկրաինայի հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը
Արթուր Աբրահամ. «Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ»

Արթուր Աբրահամ. «Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ»

28 մարտի 2010 - 17:06 AMT  14:18 GMT
Super Six մրցախաղում Արթուր Աբրահամը որակազրկվեց եւ առաջին պարտությունը կրեց
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

28 մարտի 2010 - 16:36 AMT  14:18 GMT
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդը հռչակել է որպես մանուկների օրհնության օր

Հայաստանի տնտեսության դոլարիզացիան շարունակվում է

27 մարտի 2010 - 10:21 AMT  14:18 GMT
Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Եվ իրոք, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի վերահսկումն է, որի պատճառը, մասնավորապես, էներգակիրների մոտալուտ բարձրացումն է (ապրիլի 1-ից բարձրանում է գազի գինը), իսկ ամռանը ակնկալվում է ջրամատակարարման գնի բարձրացում: Տեղական փորձագետների կանխատեսումներն այս հարցում անմխիթարական են` 10 տոկոս աճ, այն ցուցանիշի համեմատ, որն ամրագրված է պետբյուջեում` 4+/-1,5%:

Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

27 մարտի 2010 - 10:17 AMT  14:18 GMT
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:

Աշխարhում շաբաթվա միջանկյալ արդյունքը. պատերազմն Իրանի դեմ հետաձգված է

26 մարտի 2010 - 10:15 AMT  14:18 GMT
Հայ-թուրքական հարաբերություններում վերջին լուրերը, ավելի ճիշտ, Թուրքիա-համաշխարհային հանրություն հարաբերություններում լուրերը ոչ այնքան անսպասելի էին, որքան, մեղմ ասած, տարակուսանք էին հարուցում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհվեց Chatham House մրցանակը, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուին` Վուդրո Վիլսոնի մրցանակը: Ճիշտ է, պատկերը մի փոքր խաթարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարելով, որ Թուրքիային կարելի է առաջարկել միայն «արտոնյալ գործընկերություն», բայց այդ հայտարարությունը նորություն չէր. քանի դեռ Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ են գործում, Թուրքիայի համա մուտքը ԵՄ փակ է:

Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիները

25 մարտի 2010 - 12:31 AMT  14:18 GMT
Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները:
12
---