Տնտեսություն. Հայաստանի տնտեսության դոլարիզացիան շարունակվում էՏնտեսվարող սուբյեկտներ` զգուշացե՛ք 27 մարտի 2010 Քանի որ Հայաստանի տնտեսությունը գերդոլարիզացված է, ապա երկրի առջեւ ծառացած հիմնական խնդիրներից մեկը գնաճի հանդեպ հսկողության իրականացումն է: Այդ մասին Երեւանում լրագրողներին է հայտնել «HSBC Բանկ Հայաստան» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Աստրիդ Քլիֆորդը: Եվ իրոք, Հայաստանում գնաճը ներկա պահին շարունակում է բարձր մնալ: Երկրում գնաճի ցուցանիշը փոքր-ինչ բարձր է, քան դա ցանկալի կլիներ կառավարության համար, ուստի Հայաստանի կառավարության առջեւ ծառացած հիմնական մարտահրավերը գնաճի վերահսկումն է, որի պատճառը, մասնավորապես, էներգակիրների մոտալուտ բարձրացումն է (ապրիլի 1-ից բարձրանում է գազի գինը), իսկ ամռանը ակնկալվում է ջրամատակարարման գնի բարձրացում: Տեղական փորձագետների կանխատեսումներն այս հարցում անմխիթարական են` 10 տոկոս աճ, այն ցուցանիշի համեմատ, որն ամրագրված է պետբյուջեում` 4+/-1,5%: Քաղաքականություն. Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա2010թ. մարտի 22-27-ի ներքաղաքական տեսություն 27 մարտի 2010 Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ: Հայաստան և աշխարհ. Աշխարhում շաբաթվա միջանկյալ արդյունքը. պատերազմն Իրանի դեմ հետաձգված էՄոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ գագաթնաժողովում ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաեւն առաջարկեց Աստանայում կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը 26 մարտի 2010 Հայ-թուրքական հարաբերություններում վերջին լուրերը, ավելի ճիշտ, Թուրքիա-համաշխարհային հանրություն հարաբերություններում լուրերը ոչ այնքան անսպասելի էին, որքան, մեղմ ասած, տարակուսանք էին հարուցում: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին շնորհվեց Chatham House մրցանակը, իսկ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավուդօղլուին` Վուդրո Վիլսոնի մրցանակը: Ճիշտ է, պատկերը մի փոքր խաթարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, հայտարարելով, որ Թուրքիային կարելի է առաջարկել միայն «արտոնյալ գործընկերություն», բայց այդ հայտարարությունը նորություն չէր. քանի դեռ Ֆրանսիան եւ Գերմանիան համատեղ են գործում, Թուրքիայի համա մուտքը ԵՄ փակ է: ՏՏ ոլորտ. Հայաստանում Ինտերնետի բաժանորդների թիվն աճում է, ապահովողները դիվերսիֆիկացնում են կապի ուղիներըՄարտի 15-21-ի հեռահաղորդակցման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հիմնական իրադարձությունների ամփոփում 25 մարտի 2010 Հայաստանում 1998-2008 թթ. ժամանակաընթացքում ինտերնետային կապից օգտվողների թիվն աճել է 47.75 անգամ: Այսպիսի տվյալներ են նշված նոր bbcrussian.com «Սուպերցանց» նախագծում: Այդ տվյալներն են` 1998 թ. Հայաստանում գրանցվել է ինտերնետից օգտվող 4000 մարդ, իսկ արդեն մյուս տարի դրանց թիվն ավելացել է, հասնելով մինչեւ 30000 մարդ: 2008 թ. Հայաստանում համաշխարհային կապից օգտվողների թիվը կազմում էր արդեն 191 հազ. մարդ: Ըստ երեւույթին, այս հաշվարկների ժամանակ Բի-Բի-Սի Ռուսական տեղեկատվական ծառայությունն օգտվել է Էլեկտրակապի միջազգային միության վիճակագրությունից: Այդ միջոցին, Հայաստանում փորձագետները բազմիցս նշել են, որ այդ վիճակագրությունը լիարժեք չէ, առնվազն, վերջին տարիներին, քանի որ այն կազմելիս հաշվի չեն առնվել բջջային Ինտերնետից օգտվողները: Մշակույթ. Թուրք ուսանողները փաստագրական ֆիլմ են նկարահանել հայկական ընտանիքի մասինՄարտի 15-21-ը տեղի ունեցած մշակութային իրադարձությունների ամփոփում 25 մարտի 2010 Անցյալ շաբաթ Երեւանում տեղի է ունեցել երկու խոշոր մշակութային միջոցառումների բացում. մոնոներկայացումների «Արմմոնո» 8-րդ փառատոնը եւ Հայաստանում «Ֆրանկոֆոնիայի օրերը»: Եթե առաջինը հիանալի հնարավորություն էր ընձեռում դիտել 7 երկրների 18 թատերական աստղերի յուրահատուկ խաղը, ապա երկրորդն անակնկալ մատուցեց. հայկական էստրադայի աստղերն ամբողջ երեկո երգում էին ֆրանսերեն: Սպորտ. Հայաստանի ըմբշամարտի հավաքականը հրաժարվել է մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպայի առաջնությանըՄարտի 8-11-ը տեղի ունեցած մարզական միջոցառումների ամփոփում 22 մարտի 2010 Ըմբշամարտ Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հաղորդեց PanARMENIAN.Net-ի թղթակցին, որ Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեն եւ Ըմբշամարտի ֆեդերացիան որոշել են, որ ըմբիշները չեն մեկնելու Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի առաջնությանը: «Այսպիսով, մարզիկները բավարար ժամանակ ունեն աշխարհի առաջնությանը պատրաստվելու համար, որը տեղի է ունենալու Մոսկվայում սեպտեմբերի 6-12-ը»,- ասել է Ջուլֆալակյանը: Հասարակություն. Հայաստանի բժիշկները ստիպված են ոչ միայն պայքարել քաղցկեղային հիվանդությունների դեմ, այլեւ գտնել դրանց բուժման միջոցնԱմեն տարի Հայաստանում մահանում է մի քանի երեխան, որովհետեւ նրանց բուժման համար գումար չի լինում 28 փետրվարի 2010 Փետրվարի 15-ը մանկական ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային օրն է: Ինչ-ինչ, բայց պայքարելու բան այս բնագավառում կա : Ամեն տարի Հայաստանում գրանցվում են քաղցկեղային հիվանդությունների 7000 նոր դեպքեր, որոնցից 100-ը մինչեւ 15 տարեկան երեխաների մոտ է նկատվում: Այս թվերը սարսափեցնող են, թեեւ դրանք համաշխարհային ցուցանիշներից չեն տարբերվում: Քաղցկեղը դաժան հիվանդություն է, այն հաճախ այլ հիվանդության է նմանվում: Մեծ մասամբ անցնում է գաղտնի շրջան, այդ պատճառով էլ դժվար է լինում նախնական վիճակում այն նկատել: |