“Ազգային պատկերասրահ” VI երաժշտական փառատոնը տեղի կունենա Երևանում ապրիլի 21-ից հունիսի 2-ը

10 ապրիլի 2010 - 11:53 AMT  20:47 GMT
Փառատոնի շրջանակներում հանդես կգան երաժիշտներ Շվեդիայից, Սլովենիայից, Ռուսաստանից ու Հայաստանից
“Ամերիաբանկն” ու “Կասկադ” բանկը ավարտեցին միացման գործընթացը

“Ամերիաբանկն” ու “Կասկադ” բանկը ավարտեցին միացման գործընթացը

10 ապրիլի 2010 - 11:46 AMT  20:47 GMT
ՀՀ ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը կոչ է արել երկրի առևտրային բանկերին հետևել այս օրինակին
Երևանյան միջազգային մրցաշարի եզրափակչում հանդես կգան 13 հայ բռնցքամարտիկներ

Երևանյան միջազգային մրցաշարի եզրափակչում հանդես կգան 13 հայ բռնցքամարտիկներ

10 ապրիլի 2010 - 11:44 AMT  20:47 GMT
Ապրիլի 11-ին հայտնի կդառնան Երևանում ընթացող միջազգային մրցաշարի հաղթողները

Ամերիկաբնակ Եվա Մեձորյանը հանդես կգա Երեւանում

10 ապրիլի 2010 - 09:57 AMT  20:47 GMT
Ծրագրում հայկական եւ ամերիկյան երաժշտություն է

Հայ-թուրքական գործընթացը չի դադարեցվի

9 ապրիլի 2010 - 21:40 AMT  20:47 GMT
Թուրքիայի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Ֆերիդուն Սինիրլիօղլուի այցը Հայաստան անհասկանալի իրարանցում առաջացրեց քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, թեև պետությունների ղեկավարների ենթադրվող կամ ծրագրված հանդիպումներից առաջ նման այցերը սովորական դիվանագիտական պրակտիկա են: Սակայն ամեն ինչում որոշակի գաղտնի (կամ չար) միտում տեսնելու` հայ մեկնաբանների ձգտումը շատ լավ ցույց է տալիս, թե որքան է հասարակությունն անտեղյակ հայ-թուրքական հարաբերություններից` գոհանալով "մեկնաբանություններով", որոնք ուղղակիորեն հակառակ են ինչպես ըստ էության, այնպես էլ ըստ բովանդակության:

Բաքվում եւ Անկարայում հրաժարվել են հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ընդգրկող համերգից

8 ապրիլի 2010 - 17:39 AMT  20:47 GMT
Մինչ «Թատրոն-X» թատերական փառատոնը Հայաստանի մարզերում քննարկում էր այն ստեղծագործական ու վարչական խնդիրները, որոնք խոչընդոտում էին ոչ միայն երկրի մարզային թատրոնների զարգացմանը, այլ նույնիսկ գոյությանը, եւ ներկայացնում էր դրանք մարզային իշխանություններին, աշխատելով համագործակցության մասին պայմանավորվածության հասնել, երեւանյան թատրոններում քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի նախաձեռնությամբ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում “Մուսա լեռի” բեմականացմամբ վերսկսվեցին ցերեկային ներկայացումները: Մեկ օրվա ընթացքում “Մուսա լեռը” դիտեցին շուրջ 900 աշակերտներ:

Արթուր Աբրահամը, չնայած պարտությանը, շարունակում է առաջատարը մնալ “Super Six World Boxing Classic” մրցաշարում

6 ապրիլի 2010 - 13:30 AMT  20:47 GMT
Բռնցքամարտ. Մարտի 27-ին Դեթրոյթում տեղի ունեցավ հայ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի եւ Անդրել Դիրելի մենամարտը “Super Six World Boxing Classic” մրցաշարի երկրորդ շրջանում: Աբրահամը որակազրկվեց 11-րդ ռաունդի կեսին: Աբրահամի հարվածից Դիրելն ընկավ եւ հայ բռնցքամարտիկը կարողացավ բարձրանալ միայն մի քանի րոպե անց` բուժօգնություն ստանալուց հետո: “Ես նայում էի ոչ թե Դիրելի ոտքերին, այլ նրա աչքերի մեջ եւ չտեսա, որ նա ընկավ՚,-ասել է Աբրահամը մամլո ասուլիսում: “Եվ եթե դու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ ես , դու զգում ես նոկաուտի պահը եւ չես ցանկանում այն ձեռքից բաց թողնել: Ես կարծում էի, որ կարելի է շարունակել մենամարտը, քանի որ մրցավարը չդադարեցրեց հանդիպումը”:

Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ կարող է սանձել գնաճը

5 ապրիլի 2010 - 16:10 AMT  20:47 GMT
Ընդլայնված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունքը, որը ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ կողմից 2009-ին կիրառվում էր որպես ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու միջոց, այն էր, որ մի կողմից իշխանություններին հաջողվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճ գրանցել, մյուս կողմից առաջացավ նոր, բավական լուրջ խնդիր` պայքար գնաճի դեմ:

Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով

2 ապրիլի 2010 - 16:45 AMT  20:47 GMT
Շնորհիվ «Save the children» (Փրկենք երեխաներին) հասարակական կազմակերպության Ստեփանակերտում նորակառույց դպրոցների թիվը ավելացավ եւս մեկով: Մատրի 31- ին Արցախի Հանրապետության մայրաքաղաքում տեղի ունեցավ Ստեփանակերտի թիվ 1 դպրոցի բացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, «Save the children» կազմակերպության Միջին Արեւելքի եւ Եվրասիայի տարածաշրջանի տնօրեն Թոմաս Թորասը եւ այլք:

Շաբաթվա թեման Հայաստանի նախագահի այցն էր Սիրիա

27 մարտի 2010 - 10:17 AMT  20:47 GMT
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ-Ասադի հրավերով մարտի 22-24-ը պաշտոնական այցով այդ երկիր մեկնեց նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ: ՀՀ նախագահի դիմավորման հանդիսավոր արարողությունից հետո տեղի ունեցավ Հայաստանի եւ Սիրիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բաշար Ալ-Ասադի առանձնազրույցը, որին հետեւեց պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը: Այցի շրջանակում Հայաստանի ղեկավարը հանդիպումներ ունեցավ նաեւ Սիրիայի Ժողովրդական ժողովի նախագահի եւ վարչապետի հետ:
---