Հայաստանի կառավարությունը վստահեցնում է, որ կարող է սանձել գնաճըԵրկրի ղեկավարության կողմից ձեռնարկվող սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք միջոցները չեն համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին Ընդլայնված հարկաբյուջետային եւ դրամավարկային քաղաքականության արդյունքը, որը ՀՀ կառավարության եւ ՀՀ ԿԲ կողմից 2009-ին կիրառվում էր որպես ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները հաղթահարելու միջոց, այն էր, որ մի կողմից իշխանություններին հաջողվեց ընթացիկ տարվա առաջին եռամսյակում տնտեսական աճ գրանցել, մյուս կողմից առաջացավ նոր, բավական լուրջ խնդիր` պայքար գնաճի դեմ: 5 ապրիլի 2010 PanARMENIAN.Net - Կառավարության ապրիլի 1-ի նիստի ժամանակ, որը համընկավ գազի սակագների թանկացման հետ, Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ամփոփեց հակաճգնաժամային ծրագրի արդյունքները եւ հավաստիացրեց, որ կառավարությանը կհաջողվի գերակատարել տարեկան ծրագիրը եւ նվազեցնել արժեզրկման ներկա մակարդակը: Նա նաև նշեց այն աղբյուրները, որոնց հաշվին կառավարությունը կարող է իրագործել իր տարեկան ծրագիրը, նշելով, որ այդ առումով միջազգային ֆինանսական կառույցները “կանաչ լույս են’’ վառել Հայաստանի համար: Այս հայտարարությունները մեծ կասկած են հարուցում, հնարավոր է` կառավարությունն ուղղակի կատակել է, չէ որ ապրիլի 1-ն էր: Միակ ճիշտ կանխատեսումը գնաճի մակարդակի մասին էր` 7 տոկոսի չափով: «Մենք գտնվում ենք բարձր գնաճի փուլում: Մարտին փետրվարի համեմատ, գնաճը երկրում գրանցվել է 0,8 տոկոսի մակարդակով, եւ դա այնքան էլ վատ ցուցանիշ չէ»,-ասել է Տիգրան Սարգսյանը: Ընդ որում, նա հավելել է, որ տարեկան կտրվածքով այդ ցուցանիշն ավելի մեծ է` 8,8 տոկոս: 2010 թվականի կանխատեսումներով գնաճը կկազմի 7 տոկոս: Ըստ վարչապետի գազի սակագների բարձրացումն ապրիլի 1-ից անմիջական ազդեցություն է ունենալու գնաճի վրա` 0.5 տոկոսով, ընդ որում անուղղակի ազդեցությունը կազմելու է 0.9 տոկոս: Պաշտոնական տվյալները, ինչպես նաեւ ազգային արժույթի աճող արժեզրկումը վկայում են այն մասին, որ սպառողական շուկայում գները շարունակում են աճել: Մասնավորապես, ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գներն աճել են 0.9 տոկոսով, ոչ մթերային ապրանքների գները` 0.8 տոկոսով, սպասարկման ոլորտում` 0.8 տոկոսով: Արժեզրկման վրա զգալի ազդեցություն է ունեցել բենզինի և դիզվառելիքի գնաճը, որը մարտին փետրվարի համեմատ աճել է համապատասխանաբար 4.1 և 4.5 տոկոսով: Ինչպես մեկնաբանել է PanARMENIAN.Net ի թղթակցին “Ֆլեշ” ՍՊԸ-ի փոխտնօրեն Մուշեղ Էլչյանը, գնաճը պայմանավորված է ինչպես վառելիքի միջազգային գների աճով, այնպես էլ ԱՄՆ դոլարի համեմատ ազգային արժույթի իջեցմամբ: Երկրի իշխանությունները փորձում են ազդել մարդկանց սպասումների վրա ԶԼՄ-ում տարածվող հայտարարությունների միջոցով այն մասին, որ կենսաթոշակի միջին հավելումը կազմելու է 2 650 դրամ, իսկ նպաստինը` 3 500 դրամ, մոտ 1 մլն անապահով քաղաքացիներ 6-6,5 մլրդ դրամի չափով հատուկ օգնություն են ստանալու պետության կողմից: Բացի դրանից, ՀՀ կառավարությունը սոցիալական նախաձեռնությունների շրջանակներում որոշում է ընդունել փոխհատուցել Հայրենական մեծ պատերազմի 3.5 հազար հայ վետերանների “սառեցված” խորհրդային ավանդները 800 մլն դրամով (շուրջ 2 մլն դոլար): Այնուամենայնիվ, բնակչության մեջ հարցումները ցույց են տալիս, որ մեր քաղաքացիները, մասնավորապես թոշակառուները դժգոհ են կառավարության սոցիալական նախաձեռնությունից և չեն հավատում, որ դրանք կթեթեւացնեն նրանց կյանքը: Դա արտահայտվել է երթուղային տաքսիների վարորդների գործադուլով: Համաձայն աղբյուրի, Հայաստանում գրեթե բոլոր գազալցակայաններում գազի գները կտրուկ աճել են: Նախկինում գազի բալոնները լիցքավորվում էին 1800 դրամով, իսկ հիմա` 2000 դրամով: 64 համարի երթուղային տաքսիների վարորդները մարտի 4-ին հայտարարել էին գործադուլ` բողոքելով ոչ միայն գազի գների դեմ, այլ նաև երթուղային տաքսիների տերերին վճարումների դեմ: Սոցիալ-տնտեսական ոչ լիարժեք միջոցները, որոնք անցկացվում են երկրի կառավարության կողմից, չեն համապատասխանում գոյություն ունեցող իրողություններին: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է արմատական միջոցներ ձեռնարկել, հակառակ դեպքում անխուսափելի են սոցիալական լուրջ ցնցումները: Վիկտորիա Արարատյան Ամենաընթերցվողը բաժնում Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար Բաժնի այլ նյութերը ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |