Բաքուն հերթական անգամ փորձում է լուծել ղարաբաղյան խնդիրն ուրիշների ձեռքերով: Այս անգամ` թուրքերի

20 ապրիլի 2010 - 18:25 AMT  08:45 GMT
Ավելի ու ավելի հաճախ Բաքվից լսելի են դառնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին փոխելու անհրաժեշտության մասին ձայները: Հատկապես դա պարզ երևաց Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո, երբ Ադրբեջանը վերջապես հասկացավ, որ նավթը նավթ, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրա հետ ոչ մի կապ չունի: Ավելին, Ադրբեջանը նույնիսկ չի կարող գործել շանտաժների և սպառնալիքների օգնությամբ, ինչպես դա անում է Թուրքիան: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Բաքու կատարած այցելությունից հետո ադրբեջանական քաղաքական գործիչները չգիտես ինչու որոշեցին, որ Թուրիքան պատրաստ է իր վրա վերցնել միջնորդական առաքելությունը և լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

“Նրանք սպասում են մեզ” քարոզարշավի ընթացքում հանգանակված միջոցները կուղղվեն տարեցներին սոցիալական օգնության տրամադրմանը

19 ապրիլի 2010 - 19:33 AMT  08:45 GMT
Հայաստանում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության տվյալներով, 500 հազ. տարեց մարդիկ են բնակվում, որոնցից 50 հազարը միայնակ են: Նրանց մեծ մասը ապրում են ծայրահեղ աղքատության մեջ` միայն պետության հատկացրած թոշակի հույսով: 10 հազար ավելի կարիքավոր տարեցներին սոցիալական պաշտպանության համակարգի օգնությամբ սոցիալական, բժշկական և հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում:

Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի մրցամարտում շահել է 19 մեդալ

19 ապրիլի 2010 - 19:29 AMT  08:45 GMT
Ծանրամարտ Ապրիլի 8-ին Մինսկում` Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում հանդես եկան մինչև 44 կգ քաշային կարգ ունեցող ծանրորդները: Հայաստանը ներկայացնում էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր և Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Տիգրան Մարտիրոսյանը, որը դարձավ Եվրոպայի չեմպիոն` նվաճելով 3 ոսկե մեդալ: Մարտիրոսյանն իրեն հավասարը չունեցավ “պոկում” և “հրում” վարժություններում` բարձրացնելով համապատասխանաբար 165 և 195 կգ ու նվաճելով 2 փոքր ոսկե մեդալ: Իսկ երկամարտի արդյունքում հայ ծանրորդը բարձրացրեց 360 կգ և դարձավ Եվրոպայի չեմպիոն` առաջ անցնելով իր մոտակա մրցակցից 9 կիլոգրամով: 2-րդ տեղը նվաճեց Խրիստոֆ Շրամնյակը` Լեհաստանից, 3-րդը` Միկոլայ Չեռնյակը` Բելառուսից:

Անցած շաբաթ Հայաստանում քաղաքական հիմնական իրադարձությունները զարգացել են Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցի շուրջ

17 ապրիլի 2010 - 16:18 AMT  08:45 GMT
Հայաստանի քաղաքական շաբաթն սկսվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Վաշինգտոն կատարած այցով, ուր հրավիրված էր մասնակցելու միջուկային գլոբալ անվտանգության գագաթաժողովին:

Հայաստանի կառավարությունը չի կատարում իր խոստումները

17 ապրիլի 2010 - 02:49 AMT  08:45 GMT
Ինչպես պարզվեց, ճգնաժամի պայմաններում հարկերի վճարման հիմնական բեռը կրում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները, քանի որ հենց նրանցից են ստացվել բազմաթիվ բողոքներ, որ ստուգումների քանակը փոքր ու միջին ձեռնարկություններում չեն նվազել։ Կրկին ստվեր է նետվել կառավարության հեղինակության վրա, ինչը խորապես մտահոգում է կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: Իր դժգոհությունը նա հայտնեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, որոնք պատշաճ մակարդակով չկարողացան կատարել ստանձնած պարտավորությունները: Արդյունքում, հարկահավաք-գործարար շփումները նվազագույնի հասցնելու կառավարության ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս: Գուցե, բարեփոխիչներն իրենք չե՞ն շտապում կյանքի կոչել դրանք` հասցնելու համար լցնել սեփական գրպանները:
---