Բաքուն հերթական անգամ փորձում է լուծել ղարաբաղյան խնդիրն ուրիշների ձեռքերով: Այս անգամ` թուրքերի

Բաքուն ամեն ինչից դժգոհ է. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ գործունեությունից, ԱՄՆ կողմից ԼՂ հատկացվող ամենամյա մարդասիրական օգնությունից, Թուրքիայի` Բաքվից հեռանալու փորձերից, Իրանի չեզոք դիրքորոշումից, մի խոսքով` ամբողջ աշխարհից:

Ավելի ու ավելի հաճախ Բաքվից լսելի են դառնում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին փոխելու անհրաժեշտության մասին ձայները: Հատկապես դա պարզ երևաց Վաշինգտոնի գագաթնաժողովից հետո, երբ Ադրբեջանը վերջապես հասկացավ, որ նավթը նավթ, բայց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը դրա հետ ոչ մի կապ չունի: Ավելին, Ադրբեջանը նույնիսկ չի կարող գործել շանտաժների և սպառնալիքների օգնությամբ, ինչպես դա անում է Թուրքիան: Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի Բաքու կատարած այցելությունից հետո ադրբեջանական քաղաքական գործիչները չգիտես ինչու որոշեցին, որ Թուրիքան պատրաստ է իր վրա վերցնել միջնորդական առաքելությունը և լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

PanARMENIAN.Net - Մենք բազմիցս գրել ենք, որ համանախագահ-երկրները երբեք չեն համաձայնվի փոփոխության, առավել ևս եթե խոսքը Թուրքիայի մասին է: Ուղղակի հետաքրքիր է, թե ում է Բաքուն ցանկանում փոխել` ԱՄՆ-ին, թե Ռուսաստանին: Ֆրանսիայի մասին խոսք չի գնում, քանի որ նա այդ եռյակում իրոք հանդես է գալիս որպես անկախ միջնորդ: Չնայած, այդպես են հանդես գալիս նաև Ռուսաստանը և ԱՄՆ-ն, իսկ ահա Բաքվում դա այդպես էլ չհասկացան: Նաև չհասկացան, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ և Մինսկի խմբի դիրքերը համընկնում են: Հարևան երկրի քաղաքական գործիչների տրամաբանությունը մոտավորապես հետևյալն է. ԱՄՆ-ի հետ մենք արդեն բարեկամներ չենք, Ռուսաստանի հետ կարծես չենք վիճել, այնպես որ Ռուսաստանը, Թուրքիան, Ֆրանսիան մեր կողմից կլինեն: Անկեղծ ասած` դա արդեն հիմարության աստիճանի միամտություն է: Բաքվում արդեն 22 տարի համառորեն չեն ցանկանում հաշտվել Լեռնային Ղարաբաղի անկախության հետ: Ավելին, հակահայկական հիստերիան ավելի հսկայական և արդեն գրոտեսկային ծավալներ է ընդունում, ինչին ավելացել է նաև հակաամերիկյան տրամադրությունը: Բաքուն ամեն ինչից դժգոհ է. ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ գործունեությունից, ԱՄՆ-ի կողմից ԼՂ-ին հատկացվող ամենամյա մարդասիրական օգնությունից, Թուրքիայի` Բաքվից հեռանալու փորձերից, Իրանի չեզոք դիրքորոշումից, մի խոսքով` ամբողջ աշխարհից: Եթե այս ամենին ավելացնենք Էրդողանի վերջին զգուշավոր արտահայտությունն այն մասին, որ “ղարաբաղյան հակամարտության լուծումը ոչ թե Թուրքիայի, այլ Ադրբեջանի նախապայմանն է, որը մենք պաշտպանում ենք, ապա պարզ կդառնա, որ Բաքվի հիստերիայի հաջորդ թիրախը կդառնա Անկարան”:

Վերջին հաշվով, Ալիևին մնում է միայն հույսը դնել պատերազմի վրա` որպես բոլոր խնդիրների լուծման: Ընդ որում պատերազմի ցանկացած ելքի դեպքում Բաքուն շահում է: Հետաքրքիր է նաև այն, թե Ալիևը հանուն իր կլանի իշխանության պահմանման ռիսկի կգնա բացահայտ կերպով դիմակայելով համաշախարհային հանրությանը: Հասկանալի է, որ հանուն իշխանության կարելի է գնալ ամեն ինչի, սակայն այս դեպքում Ալիևը կորցնում է ամեն ինչ: Այնուամենայնիվ, “Ենի Ադրբեջան” իշխող կուսակցությունն Ադրբեջանում տեղական ընտրությունների նախօրեին որոշել է դիմել հին մեթոդներին. պատերազմի և հայերի նկատմամբ ատելության կոչեր անելուն: Որքան էլ տարօրինակ լինի, դա մինչև հիմա գործում է:

Դրա հետ մեկտեղ, “Ենի Ադրբեջանի” նախագահի տեղակալ, կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ “ցավոք սրտի պետք է նշել, որ աշխարհի մի քանի երկրներ, որոնք իրենց վրա միջնորդական առաքելություն են վերցրել, կամ դժվարանում են այս գործընթացում արդար դիրոքորոշում որդեգրել, կամ որոշակի փուլում կտրուկ քայլեր չեն կատարում կարևոր հարցերում”:

Ինչպես գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները, Ահմեդովի խոսքերով, Բաքուն բնական է համարում Թուրքիայի միանալը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին:”Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ 11 անդամներից մեկն է: Մինսկի խմբի համանախագահ-երկրների անկարողությունն այսօր անհրաժեշտ վճռականություն ցուցաբերելու և բռնազավթված Ադրբեջանի դիրքերի ոչ բավարար պաշտպանության հարցում, առիթ են տալիս ասել, որ համանախագահների կազմում փոփոխությունների ժամանակն է: Մենք կարծում ենք, որ Թուրքիան այդ ձևաչափի կատարելագործման ամենակարևոր թեկնածուն է: Թուրքիան արդար կերպով շահագրգռված է հիմնախնդրի լուծման մեջ Ադրբեջանի ոտնահարված իրավունքների վերականգնման շրջանակներում: Ուստի մենք ողջունում ենք գործընթացին Թուրքիայի միանալը: Դա կարող է ավանդ ունենալ հակամարտության կարգավորման մեջ”,- ասել է նա: Մնում է միայն պարզել, թե համաձայն է արդյոք Թուրքիան հակամարտության կարգավորման միջնորդ դառնալ, որովհետև մի բան է դատարկ խոստումներ տալը, մեկ այլ բան` գործով զբաղվելը: Մի՞թե Ահմեդովը լրջորեն կարծում է, որ Հայաստանը թույլ կտա թուրքական կամ ցանկացած այլ ադրբեջանամետ դիվանագետի մասնակցությունը հակամարտության կարգավորմանը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչ է իրենից ներկայացնելու Սաուդյան Արաբիայում կառուցվելիք աշխարհի խոշորագույն շինությունը
Իրադարձություններ, որոնք զարգացել են 1 ամսից էլ քիչ ժամանակում
 Ուշադրության կենտրոնում
 Բաժնի այլ նյութերը
Բայրաքթարից պակաս աղմկահարույց, բայց ավելի փորձառու Իրանական ԱԹՍ-ների չբացահայտված պոտենցիալը
Հին վիրուսի նոր բռնկումը Ինչ է հայտնի կապիկի ծաղկի դեպքերի աճի մասին
---