Հայաստանի կառավարությունը չի կատարում իր խոստումները

ՀՀ ֆինանսների նախարարությունը հիշեցնում է. խոշորագույն ընկերությունները, իրենց ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացության հետ միասին պետք է հրապարակեն մինչև 2010թ. հուլիսի 1-ը

Ինչպես պարզվեց, ճգնաժամի պայմաններում հարկերի վճարման հիմնական բեռը կրում են Հայաստանի փոքր ու միջին ձեռնարկությունները, քանի որ հենց նրանցից են ստացվել բազմաթիվ բողոքներ, որ ստուգումների քանակը փոքր ու միջին ձեռնարկություններում չեն նվազել։ Կրկին ստվեր է նետվել կառավարության հեղինակության վրա, ինչը խորապես մտահոգում է կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանին: Իր դժգոհությունը նա հայտնեց ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին, որոնք պատշաճ մակարդակով չկարողացան կատարել ստանձնած պարտավորությունները: Արդյունքում, հարկահավաք-գործարար շփումները նվազագույնի հասցնելու կառավարության ջանքերը դեռևս արդյունք չեն տալիս: Գուցե, բարեփոխիչներն իրենք չե՞ն շտապում կյանքի կոչել դրանք` հասցնելու համար լցնել սեփական գրպանները:

PanARMENIAN.Net - Ստեղծված վիճակով մտահոգ ֆինանսների նախարարությունն իր կայքում հիշեցում է զետեղել այն մասին, որ ըստ ՀՀ “Հաշվապահության մասին” օրենքի խոշորագույն ընկերությունները, որոնց եկամուտները 2009թ. գերազանցել են 1 մլրդ դրամը, իրենց ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացության հետ միասին պետք է հրապարակեն մինչև 2010թ. հուլիսի 1-ը: Սակայն, ցուցանիշները մտահոգիչ են. հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով։ Այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով։ Միեւնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված վճարման գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ։

Այստեղից պարզ է դառնում, որ ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ-վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ։ Ընդ որում, այդ տարբերությունը 2008թ. աճել է 3.8 անգամ, 2009 թ.` 4.6 անգամ։ Ստացվում է, որ կառավարությունը շատ ավելի մեղմ մոտեցում ունի խոշոր հարկատուների հանդեպ, քան` փոքր:

Հարկային տեսուչների այցերը հաճախ “ուսումնասիրող” բնույթ են կրում, սակայն նման ստուգումների կարող են դիմանալ միայն խոշոր հարկատուները, սակայն, ոչ` ՓՄՁ-ները: Այստեղից էլ առաջանում է անվստահություն պետության և բարեփոխումների, պետության նկատմամբ դժգոհությունը։ ՓՄՁ-ների դժգոհությունն աճում է, առավել ևս բարդ տնտեսական պայմաններում, երբ ՓՄՁ-ները պետության աջակցության, ոչ թե` հսկողության խստացման կարիք ունեն: Կառավարության վարած ընդլայնված մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում 2010թ. առաջին եռամսյակում արդեն էկոնոմիկայի վերականգնման դրական միտումներ են գրանցվել, սակայն եթե դրանք աջակցություն չստանան միկրոմակարդակում, հազիվ թե կառավարությանը հաջողվի կատարել ծրագրերի գերակատարման խոստումը:

Վիկտորիա Արարատյան / PanARMENIAN News
 Ամենաընթերցվողը բաժնում
Ինչու է աշխարհն անցնում անկանխիկ շրջանառության
Նիդերլանդների գյուղատնտեսական հեղափոխությունը
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Էկոլոգիական ինչ գին ենք վճարում ամենամատչելի հագուստի համար
 Ուշադրության կենտրոնում
ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում

ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է սկսել Քաղաքաշինության կոմիտեում Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ

 Բաժնի այլ նյութերը
ԱԹՍ-ով ջրված այգու բերքը Ինչ առավելություններ ունի խելացի գյուղատնտեսությունը
Դատարկ փեղկերի առասպելը Ինչու են մարդիկ խուճապային գնումներ կատարում ցնցումների ժամանակ
Զսպելով բարկությունն ու գնաճը Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
---