ՏՏ ոլորտ. Մեծածախ Ինտերնետի օպերատորները Հայաստանում մասնակիորեն անցկացրել են գլխավոր լայնաշերտ ցանցըԱպրիլի 19-26-ը հեռահաղորդակցության ու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում կատարված հիմնական իրադարձությունների ամփոփում 27 ապրիլի 2010 ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը միացել է "Արմիքս" Ինտերնետ թրաֆիքի փոխանակման հիմնադրամին, որը ստեղծվել է ապրիլի սկզբին Հայաստանում: Ինտերնետ eXchange-կենտրոնի օգնությամբ ծրագրվում է "պահել" Ինտերնետի թրաֆիքի 20-30% Հայաստանում, ինչն իր հերթին թույլ կտա մոտավորապես նույնքանով նվազեցնել Ինտերնետի գները: "Արմիքսի" հիմնադիրներն են Տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների միությունն ու "Ինտերնետ հասարակություն" հասարակական կազմակերպությունը: Նախաձեռնողական խմբի մեջ մտել են նաև Հայաստանի հեռահաղորդակցման սեկտորի այնպիսի առաջատար ընկերություններ, ինչպիսիք են Orange Armenia, ADC, Ucom, iCon, Web, Apaga Technologies, GNC Alfa, Shirak Technologies և այլն: Տնտեսություն. Չապահովելով գյուղմթերքի բավարար ծավալներ` Հայաստանը արտահանման նոր համակարգեր է մշակումՄիավորումը կոոպերացիաների մեջ թույլ կտա ֆերմերներին կրճատել նյութական ծախսերը 30 տոկոսով և ավելացնել արտադրության ծավալները 26 ապրիլի 2010 Արդեն 20 տարի է, ինչ գյուղատնտեսության ոլորտնը Հայաստանում անկում է ապրում, ընդ որում այդ ոլորտի սուբսիդավորումը գնալով կրճատվում է, իսկ չլուծված խնդիրները` ավելանում են: Քաղաքականություն. Շաբաթվա թեմա. Հայոց ցեղասպանություն և հայ-թուրքական գործընթացԱպրիլի 19-24-ը տեղի ունեցած ներքաղաքական իրադարձությունների ամփոփում 24 ապրիլի 2010 Հայաստանի քաղաքական շաբաթը բավականին ակտիվ էր, և համարյա բոլոր իրադարձությունները զարգացել են հայ-թուրքական մերձեցման և Հայոց ցեղասպանության շուրջ: Ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը հայտարարել է, որ Հայաստանն այլևս կարիք չունի որևէ մեկին ապացուցելու Ցեղասպանության փաստը, և երկիրն արդեն պետք է բարձրացնի Թուրքիայի պատասխանատվության և փոխհատուցման հարցը: Հայոց ցեղասպանության ԱՄՆ ճանաչման մասին խոսելով, Մանուկյանն ասել է, որ ԱՄՆ-ն դեռևս 1975 թվին է ընդունել Հայոց ցեղասպանությունը`հիշեցնելով ԱՄՆ Կոնգրեսի 1975 թ. ապրիլի 9-ի որոշումը: ![]() Հասարակություն. “Կյանքիս քսան տարին քեզ եմ թողնում…”Լեսկոն, որ նրա անունը չէր, դարձավ իրեն դիմելու միակ ձեւը: Նրա ապրած 95 տարիներից ավելի քան 70-ն անցան առանց ծնողների ու կնքահոր շնորհած անվան: 24 ապրիլի 2010 Ամենասովորական այս լուսանկարը, որ նկարվել է 1926 թվականին Երեւանում, պատմում է հայ ժողովրդի մի քանի սերնդի ու մի ընտանիքի անսովոր կյանքի մասին: Լուսանկարի կենտրոնում Արամ Մանուկյանն է, նրանից ձախ` Հայկանուշը, աջ` Մարիամն ու նրանց երկու դուստրերը` Արշալույսն ու Մայրանուշը, Սիրանուշի լույս աշխարհ գալուն դեռ երեք տարի կար: Հայաստան և աշխարհ. Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվե՞ցՀամաշխարհային հանրության արձագանքը Սերժ Սարգսյանի ուղերձին սպասելի էր. և ԱՄՆ-ին և Եվրոպային հոգնեցրել էր Թուրքիայի շանտաժը և լուրջ գործերում իրեն համարժեք պահելու անկարողությունը 23 ապրիլի 2010 Ուղիղ մեկ տարի առաջ սկսված հայ-թուրքական գործընթացն ավարտվեց, կամ, Հայաստանի նախագահի խոսքերով ասած, առկախվեց: Սակայն, բանը ոչ թե ձևակերպումների, այլ էության մեջ է: Այժմյան իրողությունն այնպիսին է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսելը դեռ վաղ է, և դրա համար կան մի քանի պատճառներ: Մի կողմ թողնենք Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, դա երկու երկրների միջև հավերժական փորձաքար է: Սպորտ. Հայաստանի հավաքականն արծաթե մեդալներ նվաճեց 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի Աշխարհի առաջնությունումԱպրիլի 15-ից 22-ի գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 23 ապրիլի 2010 Հոկեյ. Ապրիլի 14-18-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ 3-րդ դիվիզիոնի տափօղակով հոկեյի աշխարհի առաջնության վերջին խաղերը: Առաջնությանը մասնակցում էին Հայաստանի, Հյուսիսային Կորեայի, ՀԱՀ և Մոնղոլիայի հավաքականները: Հայաստանի հավաքականը 3 հանդիպումներում հաղթանակ տարավ և պարտություն կրեց միայն եզրափակչում` հյուսիսկորեացիներից: Նրանց հետ առաջին խաղում հայ հոկեիստները կարողացել էին տանել շատ դժվար հաղթանակ` 7:6 հաշվով: Բայց եզրափակչում ավելի ուժեղ էր Հյուսիսային Կորեայի հավաքականը և հաղթեց 5:2 հաշվով: Վերջինս նվաճեց ոսկե մեդալներ, իսկ Հայաստանի հավաքականը` արծաթե: Մշակույթ. 2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալԱպրիլի 12-ից 19-ի մշակութային իրադարձությունների ամփոփում 22 ապրիլի 2010 2010 թվականը խոստանում է հայկական կինոյի վերածննդի տարի դառնալ: Համենայնդեպս, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի (ՀԱԿ) տնօրեն Գևորգ Գևորգյանը վստահ է դրանում. "Ընթացիկ տարվա մայիսի 12-23-ը Կաննի կինոփառատոնում և կինոտոնավաճառում Հայաստանը կներկայացնենք բարձր մակարդակով և առանց կազմակերպչական թերությունների: Կինոթատրոններն արդեն վարձվել են հայկական ֆիլմերի ցուցադրության համար, որոնց ընդհանուր թիվը 35-ն է: Բացի դրանից, մինչև տարեվերջ ցուցադրության համար պատրաստ կլինեն հայ ռեժիսորների 7 լիամետրաժ ֆիլմեր: Ֆիլմերի նկարահանմամբ զբաղված են 6 երիտասարդ ռեժիսորներ, որոնք նոր ոճ և որակ կներմուծեն կինո": | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |