Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի կունենա հանրաքվե Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ

Սեպտեմբերի 12-ին Թուրքիայում տեղի կունենա հանրաքվե Սահմանադրության բարեփոխումների վերաբերյալ

14 մայիսի 2010 - 11:54 AMT  04:01 GMT
Բարեփոխումների փաթեթն ընդունվել էր մայիսի 7-ին խորհրդարանի նիստի ժամանակ և հրապարակվել մայիսի 13-ին «Պաշտոնական թերթում»
ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին

ՎԶԵԲ-ի կառավարիչների խորհրդի ամենամյա հավաքը տեղի կունենա Զագրեբում մայիսի 14-15-ին

14 մայիսի 2010 - 11:52 AMT  04:01 GMT
Օրակարգի կարևորագույն հարցերից է կապիտալի ավելացումը առկա 20 մլդր եվրոյից մինչև 30 մլրդ եվրո
ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

ԱՄՆ պետդեպարտամենտի խորհրդականը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ

14 մայիսի 2010 - 11:44 AMT  04:01 GMT
Թինա Քեյդենաուն կհանդիպի ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանը նախորդ շաբաթվա ընթացքում հյուրեր էր ընդունում արտասահմանից

13 մայիսի 2010 - 17:23 AMT  04:01 GMT
Անցած շաբաթը համարձակ կարելի է անվանել Հայաստանի միջազգային մշակութային շաբաթ, քանի որ վերջին 7 օրերի ընթացքում Երևանի երաժշտական բեմերն ընդունում էին միջազգային փառատոների մասնակիցների, թատերական բեմերը` արտասահմանից ժամանած հյուրերի, իսկ կինոթատրոնները ցուցադրում էին արտասահմանցիների նկարահանած ֆիլմերը Հայաստանի և հայերի մասին:

Եվա Մեձորյան. Ադրբեջանցիները, որոնք հրկիզում էին մեր տները և սպանում խաղաղ բնակիչներին, ԱՄՆ-ում մեզ էին ահաբեկիչներ անվանում

10 մայիսի 2010 - 17:24 AMT  04:01 GMT
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988-ին: Ի պատասխան Ղարաբաղի հայերի խաղաղ պահանջների, որոնք կազմում էին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80 տոկոսը, Ադրբեջանն ագրեսիա հրահրեց խաղաղ բնակչության նկատմամբ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ Պաշտպանության բանակը ստեղծեց նաև անվտանգության գոտի ԼՂՀ շուրջ, որը ներառում էր 7 շրջաններ: Սակայն այդ ժամանակ հակամարտության գոտուց դուրս ընթանում էր այլ պատերազմ` գաղափարական:

Հայաստանի ներքաղաքական օրակարգը փոխվում է` հայ-թուրքական գործընթացի արդիականությունը մարում է

8 մայիսի 2010 - 14:14 AMT  04:01 GMT
Այս շաբաթ ներքաղաքական իրադարձությունները Հայաստանում զարգանում էին ղարաբաղյան խնդրի և մայիսյան տոների շուրջ: Քաղաքագետ Լևոն Շիրինյանը թուրքագետ Արտակ Շաքարյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարեց, որ այսօր Ադրբեջանն ի վիճակի չէ լուծելու ղարաբաղյան հակամարտությունը: Նրա խոսքերով, Ադրբեջանի սպառնալիքներին պատասխանելու փոխարեն, Հայաստանն ինքը պետք է սպառնալիքներ ստեղծի Բաքվի համար: Իր հերթին Արտակ Շաքարյանը չի համաձայնվել Շիրինյանի հետ այն հարցում, որ Հայաստանը պետք է ինքը սպառնալիք ստեղծի, ասելով. “Վերջին 20 տարում Հայաստանը միջազգային հանրության աչքերում ստեղծել է այնպիսի երկրի իմիջ, որը հակամարտությունների խաղաղ լուծման կողմնակից է: Դրանով էլ մենք տարբերվում ենք Թուրքիայից ու Ադրբեջանից»:

Հայաստանում անշարժ գույքի գների անկում առաջիկա ամիսներին չի սպասվում

8 մայիսի 2010 - 14:07 AMT  04:01 GMT
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն այս շաբաթ ներակայացրեց հանրապետության անշարժ գույքի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև մինչև տարեվերջ կանխատեսումները: Չնայած նրան, որ կոմիտեի մասնագետները կանխատեսում են անշարժ գույքի շուկայի ոչ մեծ աշխուժություն, մասնավորապես, պահպանվում է անշարժ գույքի գործարքների աճի միտումն այս տարվա ընթացքում, այնուամենայնիվ, Հայաստանում գների անկում մոտակա ամիսներին չի սպասվում:

Չինաստանի և ԱՄՆ-ի ՏՏ ոլորտի խոշոր ընկերությունները հետաքրքրված են հայկական շուկայով

6 մայիսի 2010 - 21:19 AMT  04:01 GMT
Չինական ընկերությունները, որոնք մասնագիտանում են սարքավորումների, էլեկտրոնային կառավարման, հեռահաղորդակցային համակարգերի ոլորտում, մտադիր են հավակնոտ ծրագրեր իրականացնել Հայաստանում: Չինաստանում կատարած այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին իր կեցավայրում ընդունել է «Հուավեյ» (Huawei Technologies Co. Ltd) կորպորացիայի գործադիր տնօրեն Լին Ռուի Չիի և «ZTEե (Zhong Xing Telecommunication Equipment Company Limited) կորպորացիայի նախագահ Լիրոն Շիի հետ: «Հուավեյ» ընկերության հետ հուշագիր կնքվեց համագործակցության մասին:

Վիկ Դարչինյան-Նոնիտո Դոնեյր ռևանշ-մենամարտը չի կայանա

6 մայիսի 2010 - 17:49 AMT  04:01 GMT
Բռնցքամարտ. Առաջին գերթեթև քաշային կարգում WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն, հայ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանն իր հաջորդ մենամարտն անցկացնելու է մայիսի 20-ին Սիդնեյում (Ավստրալիա): Դարչինյանի մրցակիցը լինելու է ֆիլիպինցի Ռիչարդ Գարսիան, որը կարիերայի մեծ մասն անցկացրել է 49 կգ քաշային կարգում:
---