ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը

ՀՀ ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղի մասին Եվրախորհրդարանի բանաձևը չի համապատասխանում ԵՄ դիրքորոշմանը

21 մայիսի 2010 - 12:45 AMT  06:23 GMT
Էդվարդ Նալբանդյան. Եվրախորհրդարանի բանաձևի կետերը, որոնք վերաբերվում են ղարաբաղյան հակամարտությանը, չեն համապատասխանում ոչ Մադրիդյան սկզբունքներին, ոչ Ակվիլայում արված հայտարարություններին, ոչ էլ Մայնդորֆյան հռչակագրին
Վիկ Դարչինյանն աշխարհի չեմպիոն դարձավ արդեն երրորդ քաշային կարգում անընդմեջ

Վիկ Դարչինյանն աշխարհի չեմպիոն դարձավ արդեն երրորդ քաշային կարգում անընդմեջ

21 մայիսի 2010 - 12:35 AMT  06:23 GMT
Դարչինյանը հաղթեց Բարսելոնային 120-103, 118-105 և 116-108 հաշվով
Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակ է տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթանակ է տարել Էստոնիայի հավաքականի նկատմամբ

21 մայիսի 2010 - 12:23 AMT  06:23 GMT
Հայաստանի հավաքականը ԵԱ-2011 ընտրական մրցաշարի աղյուսակում զբաղեցնում է 3-րդ տեղը
Էդվարդ Նալբանդյան. Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթի մասին տեղեկատվությունը սուտ է

Էդվարդ Նալբանդյան. Հայ-թուրքական կարգավորման վերաբերյալ նոր փաստաթղթի մասին տեղեկատվությունը սուտ է

21 մայիսի 2010 - 11:53 AMT  06:23 GMT
ՀՀ ԱԳՆ ղեկավարը հերքել է թուրքական և ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե քննարկվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներն երկու ազատագրված տարածքներից դուրս բերելու հարցը

Անցյալ շաբաթը նվեր էր արվեստասեր հասարակության համար` ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս

20 մայիսի 2010 - 16:33 AMT  06:23 GMT
Հայաստանը արդեն մի քանի տարի ողջ աշխարհի հետ նշում է «Թանգարանների գիշերը» և մարդկանց համարյա բոլոր թանգարանները մինչև ուշ գիշեր անվճար այցելելու տոն է նվիրում, ընդ որում թանգարաններն իրենց այցելուներին հնարավորություն են տալիս դիտել անսովոր ցուցադրություններ, ներկայացումներ և նույնիսկ ֆիլմեր Հայաստանի տարբեր մշակութային անկյուններում:

«Ուսանողական այգի». Հասարակությունը դեմ է նոր կառուցապատմանը

17 մայիսի 2010 - 17:58 AMT  06:23 GMT
Չհասցրեցին մարել «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում եկեղեցու կառուցման մտադրության հետ կապված կրքերը, ինչպես հասարակության մեջ սկսեցին լուրեր շրջանառվել նոր շինարարության դեմ հերթական ստորագրահավաքի մասին: «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ուսանողական այգու» վերացման վտանգի վերաբերյալ: Ինչպես նշվում է PanARMENIAN.Net- ի ստացած հայտարարության մեջ, «այգում սկսվել է լայնածավալ շինարարություն, որը չի համաձայնեցվել տվյալ միջավայրում բնակվող, ուսանող և ստեղծագործող քաղաքացիների հետ և սպառնում է հանրային հանգստի գոտին վերածել հերթական բետոնապատ տարածքի: Այստեղ ակնհայտորեն մասնավոր շահը վեր է դասվել հանրային շահից»:

«Փյունիկն» երկրորդ տարին անընդմեջ դառնում է Հայաստանի ֆուտբոլի գավաթակիրը

17 մայիսի 2010 - 17:55 AMT  06:23 GMT
Ֆուտբոլ. Մայիսի 10-ին Երևանում Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի «Փյունիկ»- «Բանանց» հանդիպումը: Ինչպես 2009-ի եզրափակչում, հաղթանակ տարավ «Փյունիկը» (4:0): Թեև «Բանանցը» խաղն ավելի ակտիվ սկսեց, արդեն 14-րդ րոպեին հաշիվը բացեց «Փյունիկը». գոլի հեղինակ դարձավ Դավիթ Մանոյանը: Առաջին խաղակեսում «Փյունիկի» ֆուտբոլիստները խփեցին ևս երկու գոլ: Աչքի ընկան Մարկոս Պիզելլին և Գևորգ Ղազարյանը:

Հայաստանում աղքատության մակարդակը կարելի է կրճատել գյուղատնտեսական արտադրության ավելացման հաշվին

17 մայիսի 2010 - 12:36 AMT  06:23 GMT
ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային համաժողովի 27-րդ նստաշրջանն այս անգամ բացվեց Հայաստանում` մի երկրում, որը հանդիսանում է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության տեխնիկական օժանդակության գլխավոր շահառուներից մեկը: Սա վառ վկայությունն է այն հսկայական առաջընթացի, որ արձանագրվել է այս տարածաշրջանը ներկայացնող նոր անդամ պետություններին FAO-ի գործունեության եւ ղեկավարման մեջ ինտեգրելու գործում:

Շաբաթվա թեմաներն էին Ղարաբաղի հարցը և եվրոպացի ու ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այցը Հայաստան

15 մայիսի 2010 - 12:31 AMT  06:23 GMT
Քաղաքական շաբաթը Հայաստանում սկսվեց ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բանավեճից: Մայիսի 10-ին PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստանի» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը հայտարարեց. այն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց մասնակցել ԱՊՀ ղեկավարների մայիսին 8-ին կայացած ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ինչպես նաև Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարվելը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպումից, որը կայանալու էր Բրյուսելում մայիսի 11-ին, նույն մտածված շղթայի օղակներն են, որով ադրբեջանական կողմը ձգտում է թաքցնել այն, որ ինքը պատրաստ չէ կարգավորել Ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով:

Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը չի ազդի սակագների նվազման վրա

10 մայիսի 2010 - 17:53 AMT  06:23 GMT
Ֆիքսված հեռախոսակապի նոր օպերատորների մուտքը հայկական շուկա չի հանգեցնի «ԱրմենՏել» ընկերության ֆիքսված հեռախոսակապի սակագների նվազման: Այդ մասին մայիսի 5-ին կայացած մամլո ասուլիսում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ֆիքսված հեռախոսակապի սակագները որոշվում են Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովի կողմից, և ես կապ չեմ տեսնում նոր օպերատորների հայտնվելու ու սակագների նվազման միջև»,- ասաց Կլիմկոն: Նա հաղորդեց նաև, որ «ԱրմենՏել» ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիքսված հեռախոսակապի երկու նոր օպերատորների հետ և ողջունել նրանց մուտքն այդ շուկա:
---