ՏՏ ոլորտ. «ԱրմենՏելը» մինչև 2011-ը կթվայնացնի բոլոր երևանյան ԱՀԿ-երը, Օրանժը մինչև տարեվերջ Հայաստանի բնակչության 95 տոկոսին կապահովի ինտերնետովՀեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հունիսի 21-28-ի իրադարձությունների ամփոփում 29 հունիսի 2010 Երևանի ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) թվայնացումը կավարտվի 2011-ի առաջին կեսին: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Մնացել են ընդամենը մի քանի չթվայնացված կայաններ` 61, 62, 47: Այդ ԱՀԿ թվանյացման միջոցներն արդեն ունենք, հիմա մենք գտնվում ենք թվայնացման աշխատանքների համար պայմանագրեր նախապատրաստելու փուլում»,- ասել է Կլիմկոն: Նա նաև նշել է, որ թվայնացումը երկրում գտնվում է բարձր մակարդակում, իսկ, օրինակ, Շիրակի մարզն ամբողջությամբ թվայնացված է: Ինչպես նշվում է Էլեկտրական կապի միջազգային միության 2009-ի զեկույցում, վերջին տարիներին «ԱրմենՏելը» շուրջ 200 մլն դոլար է ներդրել ողջ երկրում հեռախոսային կայանները նորոգելու համար: Կազմակերպության վերջին տվյալներով Երևանում թվայնացման մակարդակն արդեն կազմում է 90 տոկոս: Հայաստան և աշխարհ. Միտումնավոր տարընթերցումներ, թերի թարգմանություն կամ էլի ինչ-որ բա՞նԱնհնար է, որ նույն տեքստն այդքան տարբերվի: Հավանաբար, ամերիկյան տարբերակը նախատեսված է Իլհամ Ալիևի համար, իսկ ռուսականը` Հայաստանի: 29 հունիսի 2010 ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների նախագահների հայտարարությունը կարելի է դասել բարի մտադրությունների շարքին, սակայն, ցավոք, արդեն որերորդ անգամ ստացվեց ըստ Չերնոմիրդինի`ուզում էին, որ ավելի լավ լինի, բայց ստացվեց ինչպես միշտ: Ուշադիր ընթերցումն ավելի մեծ տարածակուսանք առաջացրեց` տարընթերցումները պաշտոնական անգլերեն տեքստի և ռուսերեն տարբերակի միջև հուշում են, որ ռուսական աղբյուրները, այսինքն` Կրեմլի մամլո ծառայությունը միտումնավոր կերպով խեղաթյուրել են տեքստը: Տնտեսություն. Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի կառավարությանը վերածել դրամական փոխանցումները ներդրումներիՀամաշխարհային բանկի, ինչպես նաև այլ փորձագետների գնահատականներով մասնավոր դրամական փոխանցումները կազմում են Հայաստանի ՀՆԱ-ի 6-12 տոկոսը 28 հունիսի 2010 Աշխարհի բնակչության միայն 3 տոկոսը կամ 200 մլն մարդ է բնակվում հայրենիքից դուրս: «Թեև այդ ցուցանիշն ամենաբարձրն է համարվում անցած 40 տարում, սակայն, այն գրեթե չի փոխվել վերջին տասնամյակում: Այն դեպքում, երբ միգրացիոն հոսքերի մեծ մասը` 37 տոկոսը հարավային երկրներից ուղղվում է դեպի հարուստ հյուսիսային երկրներ, դեռևս միգրանտների 24 տոկոսը տեղաշարժվում է աղքատ հարավային երկրների տարածքում, իսկ 16 տոկոսը` հյուսիսային: Ընդ որում, աշխատուժի ամենամեծ տեղաշարժն ամեն տարի տեղի է ունենում երկրների ներսում, որի պատճառ կարող է հանդիսանալ տնտեսական ակտիվության կենտրոնացումն, երկրի ներսում մշտապես փոխվող բնակչության տարածքային տեղաբաշխումը: Դրա վառ օրինակը Չինաստանն է, որտեղ միջազգային միգրացիայի սահմանափակման քաղաքականությունը չկարողացավ կասեցնել մարդկանց տեղաշարժը և արդյունքում առաջացավ ստորին մակարդակի ներքին միգրանտների դասը, որի քանակը հասնում է 250 միլիոնի: Մշակույթ. «Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնումՀուլիսի 22-27-ի հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում 27 հունիսի 2010 Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը: Քաղաքականություն. Շաբաթվա թեման. Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպըՇաբաթվա ներքաղաքական իրադարձություների ամփոփում 26 հունիսի 2010 Հայաստանի ներքաղաքական օրակարգն այս շաբաթ ձևավորվել էր հունիսի 18-ին Ադրբեջանի և ԼՂՀ զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած միջադեպի շուրջ, որի արդյունքում զոհվել է 4 հայ զինծառայող: Բարձր մակարդակով յուրաքանչյուր հանդիպումից առաջ, Բաքուն փորձում էր սադրիչ հայտարարությունների, պատերազմի սպառնալիքների միջոցով տապալել բանակցությունները: Այդ մասին հունիսի 19-ին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն Մարտակերտի ուղղությամբ ադրբեջանական կողմից դիվերսիոն հարձակման փորձի վերաբերյալ: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով, տեսնելով, որ դա իրենց չի հաջողվում` ադրբեջանցիներն այս անգամ, հունիսի 17-ի եռակողմ բարձր մակարդակի հանդիպումից անմիջապես հետո գնացին ավելի հեռու`ակնհայտ սադրանքի: Հասարակություն. Էրեբունի` պատմությունը շարունակվում էԵրեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի տարածքում 17 հունիսի 2010 Վանի թագավորության հնագույն ամրոց Էրեբունիի (մ.թ.ա. 782թ.) տարածքում պեղումները հանգամանքների բերումով անցկացվել են փուլ առ փուլ: Խորհրդային շրջանում վերջին հետազոտություններն այստեղ անցկացվել են 60-ականների վերջին: Հետագայում արդեն հետխորհրդային շրջանում (1990թթ.) դրանք շարունակվել են: Երեք տարվա ընթացքում Հայաստանի և Ֆրանսիայի հնագետները հնագիտական պեղումներ են անցկացնում Վանի թագավորության հնագույն ամրոցի` Էրեբունիի տարածում: Պեղումները ֆինանսավորում են մշակույթի նախարարությունը և Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Սպորտ. Հովհաննես Դանիելյանը, Հրաչիկ Ջավախյանը և Արթուր Խաչատրյանը դուրս են եկել բռնցքամարտի ԵԱ կիսաեզրափակիչՀունիսի 3-10-ը տեղի ունեցած գլխավոր սպորտային իրադարձությունների ամփոփում 13 հունիսի 2010 Բռնցքամարտ. Մոսկվայում հունիսի 8-ին բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում կայացել են քառորդ եզրափակչի մենամարտերը: Հայաստանի հավաքականը ներկայացնում են 10 բռնցքամարտիկներ, որոնցից 3-ը` Արթուր Խաչատրյանը (81 ք/կ), Հովհաննես Դանիելյանը (48ք/կ) և Հրաչիկ Ջավախյանը (64ք/կ) դուրս են եկել կիսաեզրափակիչ: Նրանք արդեն բրոնզե մեդալներ ունեն, իսկ եզրափակիչ դուրս գալու համար հունիսի 11-ին կմրցեն կիսաեզրափակչի մարտերում: | Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը Ռոբոտներ Դալին ու Մալին, դասական արվեստն ու ամսագիրը թերթելու հաճույքը Dalma Garden Mall-ի ծրագրերն ու շոփինգի մշակույթը «Խաղի» մեջ վերադառնալու ցանկությամբ ՌԴ-ն փորձում է չմարգինալացվել ՀՀ-Ադրբեջան բանակցային գործընթացում Revolut-ը՝ ՀՀ-ում Արագ և անվճար դրամական փոխանցումներ՝ առանց «թաքնված» վճարների |