Հայաստանում գործազրկության մակարդակը 2010-ի հունվար-մայիսին կազմել է 7.1 տոկոս

2 հուլիսի 2010 - 12:30 AMT  21:12 GMT
Վիճակագրական ծառայություն. Հայաստանում աշխատուժի պաշտոնական պահանջարկը կազմել է 1002 մարդ կամ 86 գործազուրկ 1 թափուր տեղի համար
Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսել են միավորները Գրան պրիի մրցաշարում

Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը կիսել են միավորները Գրան պրիի մրցաշարում

2 հուլիսի 2010 - 12:20 AMT  21:12 GMT
Մկրտչյանը 5 միավորով 2-րդ տեղն է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում
Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12.1 տոկոս

Հայաստանում ընթացիկ տարվա հունվար-մայիսին արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 12.1 տոկոս

2 հուլիսի 2010 - 12:09 AMT  21:12 GMT
Հանքագործական արդյունաբերության և բաց հանքերի շահագործման ոլորտում հաշվետու շրջանում աճը կազմել է 40.1 տոկոս
ANCA. Հիլարի Քլինթոնը կարող է վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ գրեթե ձախողված քաղաքականությունը

ANCA. Հիլարի Քլինթոնը կարող է վերականգնել տարածաշրջանում ԱՄՆ գրեթե ձախողված քաղաքականությունը

2 հուլիսի 2010 - 11:56 AMT  21:12 GMT
«Եթե Հիլարի Քլինթոնը չայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Թուրքիայի արձագանքից վախենալու պատճառով, ապա նա «խոր փոս կփորի» Օբամայի վարչակազմի համար»,- կարծում է Քեն Խաչիկյանը

Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ

2 հուլիսի 2010 - 11:31 AMT  21:12 GMT
Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:
ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ է դարձել Արամ Հատեշյանը

ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ է դարձել Արամ Հատեշյանը

2 հուլիսի 2010 - 11:21 AMT  21:12 GMT
Պատրիարքարանի հոգևոր խորհուրդը ձայների մեծամասնությամբ նախօրեին հավանություն է տվել արքեպիսկոպոս Արամ Հատեշյանի թեկնածությանը

Նոր իսլամական Թուրքիան ի զորու չէ լուծել տարածաշրջանի խնդիրները

2 հուլիսի 2010 - 09:14 AMT  21:12 GMT
Տորոնտոյում G8 գագաթնաժողովից հետո Թուրքիան սկսել է ավելի ակտիվ միջամտել տարածաշրջանի գործերին, նույն նրանց, որոնք իրեն չեն վերաբերվում: Ինչպես արդեն գրել ենք, Էրդողանը շտապում է հարություն տալ Օսմանյան կայսրությանը հնարավորինս նախկին սահմաններում: Իսկ կայսրության մեջ Առաջին համաշխարհային պատերազմից առաջ մտել են Արևմտյան Հայաստանը, Սիրիան, Լիբանանը, Պաղեստինը, Հրեաստանը: Այսինքն այն երկրները, որոնք ոչ մի կերպ լեզու չեն գտնում իրար հետ և յուրաքանչյուրն առանձին վերցրած` Իսրայելի հետ:

«ԱրմենՏելը» մինչև 2011-ը կթվայնացնի բոլոր երևանյան ԱՀԿ-երը, Օրանժը մինչև տարեվերջ Հայաստանի բնակչության 95 տոկոսին կապահովի ինտերնետով

29 հունիսի 2010 - 19:45 AMT  21:12 GMT
Երևանի ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) թվայնացումը կավարտվի 2011-ի առաջին կեսին: Այդ մասին հունիսի 22-ին հայտնել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Մնացել են ընդամենը մի քանի չթվայնացված կայաններ` 61, 62, 47: Այդ ԱՀԿ թվանյացման միջոցներն արդեն ունենք, հիմա մենք գտնվում ենք թվայնացման աշխատանքների համար պայմանագրեր նախապատրաստելու փուլում»,- ասել է Կլիմկոն: Նա նաև նշել է, որ թվայնացումը երկրում գտնվում է բարձր մակարդակում, իսկ, օրինակ, Շիրակի մարզն ամբողջությամբ թվայնացված է: Ինչպես նշվում է Էլեկտրական կապի միջազգային միության 2009-ի զեկույցում, վերջին տարիներին «ԱրմենՏելը» շուրջ 200 մլն դոլար է ներդրել ողջ երկրում հեռախոսային կայանները նորոգելու համար: Կազմակերպության վերջին տվյալներով Երևանում թվայնացման մակարդակն արդեն կազմում է 90 տոկոս:

Կհաջողվի՞ արդյոք Հայաստանի կառավարությանը վերածել դրամական փոխանցումները ներդրումների

28 հունիսի 2010 - 16:20 AMT  21:12 GMT
Աշխարհի բնակչության միայն 3 տոկոսը կամ 200 մլն մարդ է բնակվում հայրենիքից դուրս: «Թեև այդ ցուցանիշն ամենաբարձրն է համարվում անցած 40 տարում, սակայն, այն գրեթե չի փոխվել վերջին տասնամյակում: Այն դեպքում, երբ միգրացիոն հոսքերի մեծ մասը` 37 տոկոսը հարավային երկրներից ուղղվում է դեպի հարուստ հյուսիսային երկրներ, դեռևս միգրանտների 24 տոկոսը տեղաշարժվում է աղքատ հարավային երկրների տարածքում, իսկ 16 տոկոսը` հյուսիսային: Ընդ որում, աշխատուժի ամենամեծ տեղաշարժն ամեն տարի տեղի է ունենում երկրների ներսում, որի պատճառ կարող է հանդիսանալ տնտեսական ակտիվության կենտրոնացումն, երկրի ներսում մշտապես փոխվող բնակչության տարածքային տեղաբաշխումը: Դրա վառ օրինակը Չինաստանն է, որտեղ միջազգային միգրացիայի սահմանափակման քաղաքականությունը չկարողացավ կասեցնել մարդկանց տեղաշարժը և արդյունքում առաջացավ ստորին մակարդակի ներքին միգրանտների դասը, որի քանակը հասնում է 250 միլիոնի:

«Ոսկե ծիրանի» շուրջ շարունակում են բորբոքվել կրքերը, բայց այլ փառատոներ ևս առանց ուշադրության չեն մնում

27 հունիսի 2010 - 19:49 AMT  21:12 GMT
Շաբաթ առ շաբաթ բորբոքվում են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շուրջ կրքերը: «Ոսկե ծիրան» կինոփառատոնն, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս բազում անակնկալներ է խոստանում: Անակնկալներից մեկը կլինի հայտնի դերասանուհի Կլաուդիա Կարդինալեի ներկայությունը փառատոնի բացման արարողությանը: Նա Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկն է: «Մայրիկը» կբացի «Ոսկե ծիրան» փառատոնը: Կլաուդիա Կարդինալեն կստանա մրցանակ: Դա կլինի կալանավայրում Սերգեյ Փարաջանովի պատրաստած թալերներից մեկի արծաթե կրկնօրինակը:
---