Տիգրան Սարգսյան. Մարմարիկի ջրամբարը կբարձրացնի Հայաստանի ջրային տնտեսության արդյունավետության ընդհանուր մակարդակը

Տիգրան Սարգսյան. Մարմարիկի ջրամբարը կբարձրացնի Հայաստանի ջրային տնտեսության արդյունավետության ընդհանուր մակարդակը

9 հուլիսի 2010 - 13:28 AMT  04:56 GMT
Ջրամբարը ոչ միայն այլընտրանք կհանդիսանա Սևանից բացթողումների կրճատման համար, այլ նաև կարևոր նշանակություն կունենա գարնանային վարարումների կանխարգելման համար

Աղասի Աղասյանը դարձավ աշխարհի չեմպիոն ուսանողների շրջանում

9 հուլիսի 2010 - 13:24 AMT  04:56 GMT
Ծանրամարտ. Հուլիսի 2-4 Թայվանի Թայպե քաղաքում տեղի է ունեցել ծանրամարտի աշխարհի երկրորդ ուսանողական առաջնությունը: Հայաստանը ներկայացրել է 3 ծանրորդ: Աղասի Աղասյանն աշխարհի չեմպիոն դարձավ 77 կգ քաշային կարգում: Հայ ծանրորդը «պոկում» վարժությունում բարձրացրել է 135 կգ, իսկ «հրում» վարժությունում 181 կգ և երկամարտի արդյունքում հավաքելով 316 կգ նվաճել է ոսկե մեդալ: 2-րդ տեղում է Նիենգ Պենգ Չյանգը Թայվանից 283 կիլոգրամով:
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանում

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների միջև առաջին խաղը կկայանա օգոստոսի 11-ին Երևանում

9 հուլիսի 2010 - 13:09 AMT  04:56 GMT
Պատասխան խաղը տեղի կունենա Թբիլիսիում սեպտեմբերի 7-ին
ՀՀ ԱԳՆ-ն գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

ՀՀ ԱԳՆ-ն գաղտնազերծել է ՀՀ –ՆԱՏՕ անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը

9 հուլիսի 2010 - 13:08 AMT  04:56 GMT
Այն, հիմնականում, անդրադառնում է քաղաքական, պաշտպանական անվտանգության խնդիրներին
«Բանանցն» ու «Ուլիսը» ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի լիգայում

«Բանանցն» ու «Ուլիսը» ավարտեցին իրենց ելույթներն Եվրոպայի լիգայում

9 հուլիսի 2010 - 13:05 AMT  04:56 GMT
Երկու հայկական թիմերը պարտվեցին առաջին որակավորման փուլի պատասխան խաղերում

Քլինթոնի այցը Հարավային Կովկաս ցույց է տալիս, որ ամերիկացիների կարգավիճակն ավելի բարձր է, քան Ռուսաստանինը

9 հուլիսի 2010 - 11:51 AMT  04:56 GMT
Մաքսիմ Շևչենկո. Տիկին Քլինթոնը չի պատրաստվում զեկուցել պարոն Լավրովին իր դռնփակ բանակցությունների մասին

«Զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի

9 հուլիսի 2010 - 11:24 AMT  04:56 GMT
Թուրքիայի ԱԳՆ-ի կողմից լայնորեն գովազդված «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականությունն իրականում առավել կիրառելի է Հայաստանի համար, քան Թուրքիայի: Եթե անտեսենք հարաբերությունների լիակատար բացակայությունն Ադրբեջանի հետ, ապա Երևանը համեմատաբար ավելի լավ վիճակում է գտնվում, քան Իրանը, Վրաստանը կամ նույն Թուրքիան: Ավելին, Հայաստանին հաջողվել է նորմալ հարաբերություններ պահպանել գերտերությունների հետ, ինչն ինքնին արդեն շատ կարևոր է: Հայաստանի նման փոքր երկրի համար, որը չունի բնական պաշարներ և ունի խնդրահարույց հարևաններ, շատ դժվար է գոյատևել`մշտապես միջամտելով տարածաշրջանային գործերին, ինչպես դա անում է Թուրքիան:
Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

Ղարաբաղյան պատերազմ. հայրենասերի պատմություն

7 հուլիսի 2010 - 15:06 AMT  04:56 GMT
1988 թվականի սումգայիթյան ջարդերը ցնցեցին ողջ հայությանը: Այդ վայրագությունների արդյունքում զոհվեցին տասնյակ մարդիկ, որոնց մեծ մասը ողջակիզվեց ծեծի ու տանջանքների ենթարկվելուց հետո, իսկ հարյուրավոր հայեր վիրավորվեցին, նրանցից շատերը հաշմանդամ դարձան: Կողոպտվեցին ավելի քան երկու հարյուր բնակարաններ, այրվեցին ու ոչնչացվեցին տասնյակ ավտոմեքենաներ, արհեստանոցներ, խանութներ, կրպակներ և հասարակական նշանակության այլ օբյեկտներ: Բացի դրանից, անօթևան մնացին հազարավոր փախստականներ, որոնք մինչ օրս էլ տուն չունեն: Այդ տարին փոխեց շատերի կյանքը, այդ թվում` 27-ամյա Մանվել Եղիազարյանի կյանքը, ում մեջ սումգայիթյան դեպքերից հետո «կոտրվեց» ամենակարևորը` խաղաղության ու արդարության հանդեպ հավատը:

Հայաստանում կբացվի «Ինտել» գիտական կենտրոն, իսկ հայկական ներկայացուցչությունը Սիլիկոնային հովտում կներկայացնի Հայաստանի ՏՏ ոլորտը ԱՄՆ-ում

5 հուլիսի 2010 - 13:24 AMT  04:56 GMT
Հայաստանում 2010 թ. հունվար-մայիս ամիսներին կապի բնագավառում կապի ծառայություններից ստացած դրամական հասույթը կազմել է 66,8 մլրդ դրամ` համեմատական գներով: Այդպիսով, կապի ծառայություններից ստացված հասույթը 10.6%-ով աճել է 2009թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ: Միաժամանակ, Հայաստանում 2010 թվականի հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում 599 համակարգիչ է արտադրվել: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հաղորդման համաձայն, համակարգիչների արտադրությունն աճել է 6,6%-ով` 2009 թվականի նույն շրջանի (562 համակարգիչ) համեմատ:

Հայաստանում մտահոգված են ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ միջնորդ երկրների հայտարարությամբ

3 հուլիսի 2010 - 17:40 AMT  04:56 GMT
Անցած շաբաթը Հայաստանում սկսվեց Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մեկնաբանություններից: Հունիսի 26-ին Հայաստանի խորհրդարանի Հանրապետական կուսակցությունից ընտրված պատգամավոր Գագիկ Մելիքյանը հայտարարեց, որ Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հունիսի 18-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իրենց հայտարարություններով միջազգային կառույցները կողմնակալ դիրքորորոշում են որդեգրել: Ընդ որում, նա վստահություն է հայտնել, որ չի կարելի նման հայտարարություններ անել, որոնք կոնկրետ ուղղվածություն չունեն, նման լարված իրավիճակում: «Ես վստահ եմ, որ միջազգային կառույցների հայտարարությունները հասցեագրված են Ադրբեջանին, սակայն դրանցում պետք է կոնկրետ նշվի մեղավորի անունը, անկախ քաղաքական հետևանքներից»,-ասել է պատգամավորը: Ըստ նրա, սա այն իրավիճակը չէ, որպեզի հանդես գան այնպիսի հայտարարություններով, որոնք դուրեկան կլինեն երկու կողմերին: «Հայտարարությունները պետք է հստակ լինեն»,-ասել է Մելիքյանը:
---