Տիգրան Սարգսյան. Մարմարիկի ջրամբարը կբարձրացնի Հայաստանի ջրային տնտեսության արդյունավետության ընդհանուր մակարդակը 9 հուլիսի 2010 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Կոտայքի մարզ և ծանոթացել Մարմարիկի ջրամբարի շինարարական աշխատանքների ընթացքին, պատասխանատուների հետ քննարկելով գործընթացի իրականացման և ավարատկան փուլի մանրամասներն ու ժամկետները: «Մի կողմից ջրամբարը հնարավորություն է տալիս հստակ վերահսկել ջրի բացթողումների քանակը Սևանից, մյուս կողմից` բարձրացնում է ոռոգման համակարգի արդյունավետությունը»,-ասել է նա: Ըստ վարչապետի, նման մեծ ջրամբարի շինարարությունը թույլ կտա տնտեսել էլեկտրաէներգիան, որն անհրաժեշտ է այն տարածքների ոռոգման համար, որտեղ ջուրը չի հոսում իր բնական հունով: Իր հերթին Հայաստանի ջրային տնտեսության պետկոմիտեի ղեկավար Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ ջրամբարը ոչ միայն այլընտրանք կհանդիսանա Սևանից բացթողումների կրճատման համար, այլ նաև կարևոր նշանակություն կունենա գարնանային վարարումների կանխարգելման համար: 4, 6 մլրդ դրամ արժեքով շինարարությունն իրականացվում է ՀԲ «Ջրամբարների անվտանգություն» ծրագրի շրջանակներում և կավարտվի մինչև տարեվերջ: Ջրամբարի գործարկման արդյունքում 23 մլն խմ կնվազեն բացթողումները Սևանա լճից: Լրացուցիչ կոռոգվեն Կոտայքի մարզի 1055 հա հողատարածքներ մոտ 9 մլն խմ ջրով: Մարմարիկի ջրամբարը գտնվում է Կոտայքի մարզում Մարմարիկ գետի վրա: Սկզբում այն նախատեսված է եղել որպես 64 մ բարձրությամբ 36,9 մլն խմ ընդհանուր և 34 մլն օգտակար ծավալով ջրամբար: Շինարարությունն ավարտվել է 74թ. նոյեմբերին` նախատեսված գործարկումից օրեր առաջ տեղի ունեցել պատվարի ներքին շեմի նստվածք: Արդյունքում առաջացել է պատվարի գագաթի 13,5 մ նստեցում 350 մ երկարության վրա: Ուսումնասիրությունների և քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվեց 55մ պատվարի բարձրությամբ 24 մլն խմ ընդհանուր և 23 մլն խմ օգտակար ծավալով վերականգնման տարբերակին: Նախագծման աշխատանքներն ավարտվել են 2005թ. հուլիսին: Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Սահակյանշին» ՓԲԸ, «Հորիզոն-95» ՍՊԸ, «Արխմոնստրոյ» ՍՊԸ կոնսորցիումը: Իսկ շինարարության վերահսկումն իրականացնում է «Հայջրնախագիծ» ՓԲԸ-ն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |